Քաղաքական 13:25 09/11/2018 Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հանրային ակնկալիքների կառավարումը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին անդամ երկրների առաջնորդները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին անդրադառնալ ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը հայկական կողմի նախաձեռնությամբ ազատվել էր այդ պաշտոնից։

Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ գլխավոր քարտուղարը նշանակվում է Խորհրդի կողմից 3 տարի ժամկետով։ Թեկնածությունները ներկայացնում են անդամ երկները ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի։ Հարկ է նշել, որ ռոտացիոն կարգի մասին կարգավորումը ՀԱՊԿ կանոնադրության մեջ ներառվել է միայն 2015թ.-ին։ Իսկ մինչ այդ, 2003-17թթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եղել է ՌԴ-ն ներկայացնող Նիկոլայ Բորդյուժան։

Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը լուրջ հանրային քննարկումների տեղիք է տվել թե Հայաստանում, թե ՀԱՊԿ մյուս երկրներում։ Հայաստանում խնդիրը դիտարկվում է ոչ միայն ՀԱՊԿ գործունեության շրջանակներում, այլ այն կապվում է ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական կողմնորոշումների և գործող կառավարության աշխատանքի արդյունավետության հետ։ Հարցի նման սրությունը և դրա շուրջ ծավալվող քննարկումները կարող են բացատրվել մի քանի հանգամանքով, այդ թվում՝ Հայաստանի ներքաղաքական վիճակով, «Մարտի 1-ի» գործի հետ կապված Խաչատուրովի պաշտոնանկության, հայ-ռուսական հարաբերություններում կողմերի վերադիրքավորմամբ, Հայաստանի անվտանգության համակարգում ՀԱՊԿ ունեցած նշանակությամբ, ՀԱՊԿ գծով Հայաստանի և դաշնակիցների միջև ոչ լիարժեք վստահության ընկալմամբ և այլն։ 

Ընդհանրապես, որևէ երկրի ինչի՞ն է պետք, որ իր քաղաքացին զբաղեցնի բարձրագույն պաշտոն որևէ կազմակերպության բյուրոկրատիայում։ Պատասխանն է՝ պրեստիժ, որոշակի ազդեցություն այդ կառույցներում, տեղեկատվության հասանելության ենթադրյալ բարձր մակարդակ, մի խոսքով՝ լրացուցիչ լծակ երկիրը և նրա շահերը ներկայացնելու համար։ Իսկ թե որքանով են Հայաստանի ներկայացուցիչները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոններում այս նպատակներն իրականացրել, քննարկման առարկա կարող է լինել ու պատասխանն էլ միանշանակ չի լինի, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ կառույցների առանձնահատկությամբ և հանրային ընկալման մեջ դրանց նշանակությամբ։

Հանրահայտ է, որ երկու կառույցներում էլ բացարձակ գերակայություն ունի Ռուսաստանը, և այդ ռոտացիոն սկզբունքի ներդրումը երկրների ֆորմալ հավասարությունը ցույց տալու փորձ է։ Ով էլ որ լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որն ըստ կանոնադրության կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյան է, որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ կառույցի վարած քաղաքականության վրա, որոնք որոշում են անդամ երկրները՝ ռուսական կողմի ուշադիր հայացքի ներքո։

Բնականաբար, մնացած անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ունեն իրենց ակնկալիքները ՀԱՊԿ-ից, ինչը հնարավորություն է տալիս գործելու այդ կառույցին և սպասարկելու անդամ երկրների շահերին, թեպետև ՀԱՊԿ անարդույնավետության մասին դժգոհությունները մշտապես եղել են գրեթե բոլոր շահառուների մոտ, նաև Հայաստանի, որը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին։

ՀԱՊԿ գործունեությունը դիտարկելիս երբեմն տպավորություն է, որ «հավաքական» բառն անտեղի է օգտագործվում կազմակերպության անվան մեջ, քանի որ անդամ երկրներն ավելի շուտ փորձում են դրա միջոցով ուղղորդել Ռուսաստանի հետ ունեցած իրենց երկկողմ ակնկալիքները՝ պակաս ուշադրություն դարձնելով մնացածների խնդիրներին։

Դրանով հանդերձ՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության ապահովման սյուններից մեկը, և, բնականբար, նախընտրելի կլիներ գլխավոր քարտուղարի պաշտոնում ունենալ մեր ներկայացուցիչին։ Սակայն գործող իշխանությունները, հանգամանքների բերումով, նպատակահարմար են համարել Յուրի Խաչատուրովի պաշտոնանակությունը, ինչը Հայաստանի ներսում մեծ հաշվով լուրջ դժգոհության տեղիք չի տվել, ոմանք նույնիսկ ողջունել են  այդ քայլը։

Այս դեպքում արդեն պետք է պատրաստ լինել այդ քայլի բերած «կողմնակի վնասին», դրա բացասական հետևանքների դիմակայմանը։ Կարևոր է, որ գոնե այս «փորձառությունն» օգտակար լինի հետագայում որոշումների կայացման ժամանակ «կողմնակի վնասների» ավելի ճիշտ հաշվարկման, հանրային ակնկալիքների կառավարման և «exit strategy» (ելքի ռազմավարություն) մշակման համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:23
Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների...
Աղբյուր` Panorama.am
10:12
Դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները. Մանվել Ջավադյան
«Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին»:
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
09:47
«168 Ժամ». Անպատասխան ուղերձներ
«168 Ժամ» թերթի հետ զրույցում իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի դիտարկմանը, թե Արցախը...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
«Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսի «արտահոսքը» սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, և «ՔՊ»-ում...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի մարդամոտ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության լիդեր Էդմոն Մարուքյանը վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է կուսակցության նախընտրական քարոզարշավին և լինելու է...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:43
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Ջիբրալթարին
Յուրա Մովսիսյանը դարձել է Հայաստանի հավաքականում պոկերի առաջին հեղինակը:
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 8.8%-ով
2018 թվականի  հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 1 մլն 275 209 զբոսաշրջիկ կամ 2017թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն...
Աղբյուր` Panorama.am
20:28
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տարվա լավագույն սերիալները
Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2018-ին թողարկված լավագույն 10 սերիալը։
Աղբյուր` Panorama.am
20:21
Ընթերցանությունն առավել շատ քննարկում են Ինսթագրամի օգտատերերը
Brand Analytics ընկերությունը պատրաստել է «#Ես կարդում եմ. Ինչպես է սոցիալական մեդիան արտացոլում  ընթերցանությունը»...
Աղբյուր` Panorama.am
20:12
Աղի արտադրությունը 27.4%-ով նվազել է
Հայաստանում աղի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 17-ին հրավիրված է ելույթ ունենալու լեհ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Սայադ Ասատրյան. «Հաղթել ենք ադրբեջանցի մարզիկներին, սակայն այդ մասին ոչ-ոք ոչինչ չի իմացել»
Հունաստանի Աթենք քաղաքում կայացած քիքբոքսինգի աշխարհի առաջնությունից «Առյուծների մարտարվեստների ակումբի» սաները վերադարձել են...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մնացականյան. Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է
Հայ-իրանական հարաբերությունների վրա ինպե՞ս կարող են անդրադառնալ հակաիրանական պատժամիջոցները, որոնց խստացման մասին խոստանում են Վաշինգտոնում:...
Աղբյուր` Panorama.am
19:42
Սպիտակ տունն ուսումնասիրում է Գյուլենի վտարման հնարավորությունը
Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրահանգ են ստացել վերաբացել Գյուլենի արտահանձնման գործը։
Աղբյուր` Panorama.am
19:37
Հիվանդանոցում երեխան բուժվելու փոխարեն վնասվածք է ստացել
Օրեր առաջ Մուրացան մանկական հիվանդանոց փսխումով հոսպիտալացված մեկ տարեկան երեխայի մայրը մեկ օր անց  բառի բուն իմաստով փախել է այնտեղից։...
Աղբյուր` Panorama.am
19:32
Լուսացույցների տեղափոխություն՝ Սայաթ Նովայի խաչմերուկում
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Ալ.Մանուկյան փողոց խաչմերուկի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ջոն Լենոնի սպանողը զղջում է
«Ես որևէ թշնամություն չէի զգում Լենոնի նկատմամբ։ Ես ուղղակի ցանկանում էի հայտնի դառնալ»։
Աղբյուր` Panorama.am
19:11
Հայտնաբերվել Է Ուոլթ Դիսնեյի կորած մուլտֆիլմը
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում  հայտնաբերվել է Ուոլթ Դիսնեյի «Neck'n'Neck»՝ Օսվալդ ճագարի մասին  պատմող...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Bryggan» մենակատարների անսամբլը ելույթ կունենա Հայաստանում
Անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը:
Աղբյուր` Panorama.am
18:53
ԱԳ նախարարի պաշտոնակատար. Ամերիկյան կողմից զենքի վաճառքի որևէ առաջարկ չենք ստացել
«Ոչ մի առաջարկ Հայաստանը չի ստացել»,-«ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. հերոսը կդառնար 22 տարեկան:...
Աղբյուր` Panorama.am
18:31
ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին
Բանակցություններ տեղի կունենան՝ որոշելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}