Իրավունք 18:27 09/11/2018 Հայաստան

Քննչական կոմիտեն արձագանքում է Դանիել Իոանեսյանին

Քննչական կոմիտեն  հրապարակել է պարզաբանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարության վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 8-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի  համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե՝

1. «20 օր առաջ հ/կ-ի FIP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար: Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոստանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել»: Դ.Իոաննիսյանը մտավախություն է հայտնել նաև այն հանգամանքով, որ «քննչական կոմիտեն այդ դեպքով քրեական գործ է հարուցել  ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, որ պարզեր, թե իրականում ինչ է եղել, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով»,

2. «բացահայտ օրենքի խախտում է, որ առ այսօր քրեական գործ չի հարուցվել Հրազդանում իրենց դիտորդներին խոչընդոտելու և սպառնալու դեպքով: 10 օրյա ժամկետն անցել է, ոչ գործ են հարուցել, ոչ էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կա, որ բողոքարկեն...»:

ՀՀ քննչական կոմիտեն Դ.Իոաննիսյանի հայտարարության կապակցությամբ պարզաբանում է, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին և հայտնել, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն և ձայնագրություն է տեղադրվել, որով իրեն անհայտ անձը, զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և իր անունից ներկայանալով, սադրել և ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով որոշակի քանակությամբ անձանց մասնակցություն ապահովվել համայնքի ղեկավարի թեկնածու, Սասուն Միքայելյանի որդու` Սևակի նախընտրական հավաքին, ինչին Տ.Բակլաչյանը համաձայնվել է: Այնուհետև, նշված անձը, խախտելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ձայնագրությունը տեղադրել է համացանցում:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Հրայր Մելքոնյանը, Տիգրան Բակլաչյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը, թիվ 5 միջնակարգ դպրոցի 20 ուսուցիչներ, ստացվել են Տ.Բակլաչյանի օգտագործած բջջային հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաև այլ քննչական և դատավարական գործողություններ:

Չնայած այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով, սակայն քննության հիմնական առարկան եղել է նաև նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը պարզելը, քանի որ հարուցման պահին հնարավոր չարաշահման դեպքով հարուցման համար անհրաժեշտ հիմքերը չեն եղել:

Նախաքննության ընթացքում Ռ. Աֆրիկյանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավին թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից ուսուցիչներին և աշակերտներին ներգրավելու մասին: Այն ստուգելու համար զանգահարել է Տ.Բակլաչյանին և ներկայանալով իբրև Սասուն Միքայելյանի օգնական, հարցրել է, թե քանի հոգի կարող է ապահովել նախընտրական հանրահավաքին: Տ.Բակլաչյանը հարցրել է, թե քանի հոգի է հարկավոր, ինչին ի պատասխան նշել է, թե 200 հոգի, իսկ տնօրենն առաջարկել է բերել 100 հոգի, այդ թվում 9-րդ դասարանցիները: Այնուհետև հարցրել է, թե կեպկաներ ունեն, տնօրենը հայտնել է, որ չունեն:

Այս ամենից հետո, ձայնագրված հեռախոսազրույցը տեղադրել կայքում:

Ըստ աղբյուրի, Տ.Բակլաչյանը հայտնելով հեռախոսազանգի մասին` նշել է, որ անակնկալի է եկել հեռախոսազանգից, քանի որ Կոտայքի մարզպետի կողմից բանավոր նախազգուշացվել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Հայտնել է նաև, որ զանգահարողին հարցրել է, թե արդյոք հանրահավաքը տեղի է ունենալու Երևանում՝ քաջ գիտակցելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը չի կարող անցկացվել այնտեղ, նույնիսկ, խոսակցությունը երկարացնելով, փորձել է պարզել, թե ով է զանգահարողը:

Տ.Բակլաչյանը հայտնել է նաև, որ երբևէ ուսուցիչներին և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին կամ հանրահավաքներին:

Դպրոցի հարցաքննված 20 ուսուցիչները ևս պնդել են, որ տնօրենը երբևէ իրենց և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին և հանրահավաքներին:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ինչ վերաբերվում է Դ.Իոաննիսյանի հաղորդմանը, որ 21.10.2018թ. ժամը 20:00-ից 20:30-ի սահմաններում Հրազդանի թիվ 26/17 ընտրատեղամասում տեղի է ունեցել դիտորդ Հասմիկ Նավասարդի Միքայելյանի և ԶԼՄ ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Մանուկյանի լիազորությունների իրականացման խոչընդոտում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը լուսանկարելը արգելելու, նրանց վրա բղավելու և ընտրատեղամասից հեռացնելու սպառնալիքի եղանակով, ապա՝ այդ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերով 31.10.2018թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,-նշում է քննչական կոմիտեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}