Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ընթացակարգի մասին
Այսուհետ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը կիրականացվի ջրօգտագործողի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվության՝ նույն պայմաններով և ժամանակահատվածով՝ երկարաձգման դիմումի հիման վրա։
Բնապահպանության նախարարությունից հայտնում են.
«Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, ապա Բնապահպանության նախարարությանից պատշաճ ծանուցում ստանալուց և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքը վճարելուց հետո (ՀՀ ջրային օրենսգրքի 78-րդ հոդված) ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված նույն պայմաններով և ժամանակահատվածով, ինչի մասին ջրօգտագործողին սահմանված կարգով ծանուցվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում