ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
«Մեր պետության համար կարևորագույն իրադարձություն է առջևում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը որոշել է մասնակցել արտահերթ ընտրություններին»,- ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը։
Նա նաև ասաց, որ այսօր քննարկել են շատ կարևոր փաստաթուղթ, նախագծի տեսքով տեղադրված է կայքում, մեկ շաբաթ շարունակվելու են փաստաթղթի շուրջ քննարկումները։
«Դա այն բանաձևն է, որն ամարգրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության այս ընթացքում արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր կուսակցության քաղաքականության և գաղափարական մոտեցումների տեսակետից», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Լրագրողներին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական» կուսակցության խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը