Ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն 2-րդ տեղի ամենահիմնական հավակնորդն է. Շարմազանով
«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, այսօր կընդունի որոշում, որ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ Գործադիր մարմնի ու խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ցուցակի հետ կապված որևէ հարց դեռ չենք քննարկել։ Անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարի», - նշեց նա
Էդ. Շարմազանովի խոսքով, ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն 2-րդ տեղի ամենահիմնական հավակնորդն է։
«ՀՀԿ-ն այսօր այլ խնդիր ունի, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ։ 2017-ին գնում էինք 50-60 տոկոս հավաքելու և բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր գնում ենք խորհրդարանում միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը լինելու, գնում ենք երկրորդ ուժը լինելու ակնկալիքով։
Պետք է գնանք ազգային, քրիստոնեական, ընդդիմադիր կեցվածքով, պետք է կոչ անենք հանրությանն ընտրելու իրական ընդդիմությանը, որը վեց ամիսների ընթացքում կռիվ է տվել իր սկզբունքների, գաղափարիների համար, որպեսզի Հայաստանում լինեն իրական, ժողովրդավարական, բազմակարծության հետ կապված արժեքներ», - ասաց Էդ. Շարմազանովը։
Նա նաև նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կլինեն կուսակցության ցուցակի առաջին հնգյակում կամ տասնյակում, պետք է առաջադրվեն նաև որպես ռեյտինգային թեկնածուներ
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի քաղաքապետը կհեռանա՞ ՀՀԿ-ից. նա հարցաքննվել է
- Արամ Սարգսյանը կարծում է՝ ՀՀԿ-ն և ՔՊ-ն էլ կարող են դաշինք կնքել
- Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը. Շարմազանով
- «Հրապարակ». ՀՀԿ ցուցակում «դրսից» կլինի միայն Դավիթ Շահնազարյանը՝ առաջանցիկ տեղերում
- Շարմազանովին ասեք՝ նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ. Մարուքյան
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- Խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Կարեն Քոչարյան
- Հաջորդ շաբաթ կլինի ՀՀԿ համագումարը. Աշոտյան
- Չի բացառվում, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն լուրջ մոբիլիզացիա ձեռնարկի. պատգամավոր
- Դուք ձեզ նայեք, իսկ ՀՀԿ և անցյալ ունի և ներկա և ապագա. Շարմազանով