Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ինչպես և ավելի վաղ հաղորդվել էր, Փարիզում պայմանավորվել են G20 համաժողովի ժամանակ շփվել Բուենոս-Այրեսում, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:
«Այո: Պայմանավորվել են՝ հանդիպել այնտեղ»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Պուտինը լրագրողներին ասել է, որ իրեն հաջողվել է զրույց ունենալ ամերիկյան առաջնորդի հետ: Պեսկովն էլ իր հերթին նշել է, որ հանգամանալից զրույց տեղի չի ունեցել:
«Պուտինն ու Թրամփը, բառացիորեն, ճաշի ընթացքում են ողջունել իրար, ոտքի վար: Չի եղել խոսելու հնարավորություն: Թրամփը լքել է Ելիսեյան պալատը: Միայն իրար «Ցտեսություն են ասել»,- հայտնել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ