Շարունակում ենք մնալ այն լճացած վիճակում, որը տևում է 1990-ական թվականներից. Ալավերդյան
«6 ամիսն այն ժամանակահատվածն էր, որ տրված էր նոր իշխանություններին՝ ձևակերպելու Արցախյան հիմնախնդրի շուրջ նոր մոտեցումը, հարցը դուրս հանել այն սխալ հունից, որում հարցը գտնվում էր ՀՀ երեք նախագահների օրոք։ Որևէ տառ չի փոխվել այն փաթեթի մեջ, որ դրված է մինչ այսօր՝ արդեն Նիկոլ Փաշինյանի դիմաց»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Նիկոլ Փաշինյանը, 6 ամսվա ընթացքում ասելով, որ չի կարող պատասխանատվություն կրել, ինքը մեկ բան չի ասել՝ արդյոք համաձա՞յն է այն ամբողջ փաթեթի հետ, որը կազմվելու է առանց իրեն։ Երկրի ղեկավարը չի ասել ինքն իր վրա՞ է վերցնում պատասխանատվությունը՝ սխալ հունից դուրս բերելու ղարաբաղյան հարցը։ Ոչ, հակառակը, նա կամա թե ակամա մասնակցում է այն նույն գործընթացներին, որոնք տևել են այս բոլոր տարիներին»,- ասաց բանախոսը։
Լարիսա Ալավերդյանի խոսքով, Հայաստանը պարտավոր է սատար կանգնել Արցախի պատասխանին և շարունանական կերպով բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։
«Սա ես առայժմ չեմ տեսնում։ Որևէ մեկի ունեցած լեգիտիմությունը մեկ օրվա մեջ ի չիք կդառնա, եթե Արցախի հարցի հանդեպ չցուցաբերվի պրոակտիվ ռազմավարություն։ Այսօր այդ պրոակտիվ ռազմավարությունը չկա, և մենք շարունակում ենք մնալ այն լճացած վիճակում, որը տևում է 1990-ական թվականներից։ Ո՞վ է արտահայտվել Արցախի հարցի նոր ռազմավարության մասին կամ ո՞վ է տեսել ռազմավարական առաջարկներ։ Ես չեմ տեսել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին