Հասարակություն 18:09 12/11/2018 Հայաստան

Գյուրջյան փողոցում քանդած շենքի տերը պատրաստվում է վնասի փոխհատուցում պահանջել քաղաքապետից

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում այսօր քանդված շինության սեփականատեր «Անի-97» ՍՊԸ  տնօրեն Դավիթ Ահարոնյանը «վերջին կարգի խուլիգանություն, ակնհայտ հաշվեհարդար» ու անօրինական է համարում քաղաքապետարանի արածը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է  կայացրել   հիշյալ շենքը քանդելու մասին ու հենց այսօր էլ  գործի են անցել, շենքը քանդել։ Ընկերության տնօրենը պնդում է՝ իրեն այսօրվա որոշման մասին չեն ծանուցել, մինչդեռ պարտավոր էին, իսկ քանդման աշխատանքներն էլ պետք  է լիցենզավորված հիմնարկ իրականացներ։

Ավելի վաղ նման որոշում քաղաքապետը կայացրել էր  հոկտեմբերի 29-ին։ Դավիթ Ահարոնյանը Panorama.am-ին հայտնեց, որ քաղաքապետի այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան։ Դատարանը վարույթ է ընդունել հայցն ու նիստ նշանակել 2019-ի հունվարի 29-ին։

«Չեն սպասել դատարանի որոշմանը, դատարանը քանդման գործողությունների կասեցման մասին գրությունը ուղարկել է նաև թաղապատերան, ոստիկանություն։ Բայց էս ամեն ինչը հաշվի չեն առել։ Ես տանը պառկած, իմացել եմ, որ եկել են, շինությունը քանդում են։ Հետ ու առաջը խառնել են, դատարանը կասեցում է տվել, իրենք թքած ունեն դրա վրա, եկել են ու սկսել քանդել։ Ապօրինությանը ապօրինությամբ չեն պատասխանում, առաջին հերթին պետք էր դիտարկել օրինականացման հարցը։ Ես հույս ունեի, մի քանի անգամ մերժելուց հետո, հնարավոր կլինի օրինականացնել։ Բայց ես դարձա առաջին զոհը»,-ասաց Ահարոնյանը։

Ահարոնյանն ընդունում է՝ շինությունն ապօրինի էր, ըստ նրա, քաղաքապետարանն ամիսներ շարունակ տարբեր, իր որակմամբ «անհիմն» պատճառաբանություններով մերժել է ու շինթույլտվություն չի տրամադրել, սակայն շինությունը գտնվում է ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ իր սեփական հողի վրա։

«Այն գնել եմ աճուրդով, կանխիկ գումարով։  Ես ունեմ վարձակալած հող, որը գտնվում է շենքի մյուս հատվածում, որտեղ ես ոչ մի շինություն չունեմ։ Իրենք բերել են գիշերով որոշում են հանել, վաղ առավոտյան գաղտագողի, թուրքի նման էքսկավատորը մտցրել են, վարորդն էլ չգիտի, որ մասն է վարձակալած, որ մասը՝ սեփական։ Չնայած  վարձակալության պայմանագրում նշված է, որ ես այնտեղ հասարակական նշանակության շինություն պետք է կառուցեմ»,-ասաց Ահարոնյանը։

Նրա խոսքով, մի քանի օր առաջ շինության մոտ է եկել քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ, մի քանի ցուցումներ տվել ոստիկաններին։

ՍՊԸ տնօրենի հաշվարկով, ինքը շինության վրա մոտ 100 հազար դոլար է ծախսել։ Հիմա պատրաստվում է մասնագետներ ներգրավել ու վնասի չափը հաշվել, դրանից հետո կդիմի դատարան իրեն պատճառած վնասը փոխհատուցելու պահանջով։

Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր կայացրած որոշման մեջ նշվում է, որ «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում առանց թույլտվության «Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ինքնակամ շենքը (շինությունը),  կառուցված է  կոնստրուկտիվ լուծումների ակնհայտ խախտումներով՝ հակասելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-11-6.02-2006թ. (սեյսմակայություն շինարարություն) նորմերի պահանջներին»։

Ահարոնյանը համաձայն չէ. «Ես ունեմ երեք հատ փորձագիտական կենտրոնից վերցրած եզրակացություն, որ իմ շենքը 9 բալանոց երկրաշարժի կարող է դիմանալ։ Իրենց բերած էքսկավատորն էլ երկու ժամ չէր կարողանում իմ շենքը քանդել»։

Թե ինչո՞ւ է քաղաքապետը որոշել «առաջին զոհ» դարձնել Ահարոնյանին, վերջինը պատասխանեց. «Մենք խեղճ ու կրակ ենք, իրանք գիտեն, որ մեր մեջքի հետևը ոչ մեկ կանգնած չի, մենք ոչ մեկի մարդը չենք, մեզ 15 տարի է՝ ճանաչում են, գիտեն, որ մեր միջոցները կրիմինալ միջոցներով ձեռք բերված չի»։

Ինչ վերաբերում է ավագանու անդամներից մեկի այն հայտարարությանը, ըստ որի Այարոնյանը մինչ այս 80 անօրինական շինություն  է կառուցել, ապա օրինականացրել, նա նշեց, արել է այն, ինչ սահմանված է օրենքով. «Նախ 80 հատ շենք չունեմ, ինչ էլ ունեմ, իրավական բոլոր հիմքերը կան»։

Panorama.am-ը Երևանում առկա ապօրինի ու քանդման ենթակա շինությունների թվի մասին հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, նաև հետաքրքրվել, թե ի՞նչ սկզբունքով են որոշում, ո՞ր շենքը ե՞րբ պետք է քանդվի։ Քաղաքապետարանից խոստացել են պատասխանել հնարավորինս շուտ։









Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}