Կոսովոյի ղեկավարը Պուտինի հետ գաղտնի խոսակցություն է ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Հաշիմ Թաչին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի ավարտին նվիրված միջոցառման կուլուարներում խոսել են միմյանց հետ։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, թվիթերում գրել է Թաչին։
«Փարիզում ես հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ բազմակողմ և պարտադիր համաձայնագրի համար»,- ասել է նա։
Թաչիի խոսքով, Պուտինը հայտարարել է, որ կսատարի երկրների միջև խաղաղ համաձայնագրին, եթե այդպիսին լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում