Իրենց որդուն Ադոլֆ անվանած բրիտանացի զույգը մեղավոր է ճանաչվել
Մեծ Բրիտանիայում զույգին, ով իրենց որդուն անվանել է Ադոլֆ, մեղավոր են ճանաչել նեոնացիստական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Independent-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
22-ամյա Ադամ Թոմասն ու 38-ամյա Քլաուդիա Պատատասն ծանոթացել են 2016-ին նոյեմբերին ինտերնետով։ Զույգը հայտարարել է, որ իրենց երեխային տվել են երկրորդ անունը Ադոլֆ, քանի որ «հիանում» են Ադոլֆ Հիտլերով։
Բիրմինգհեմի թագավորական դատարանը զույգին մեղավոր է ճանաչել National Action նեոնացիստական կազմակերպությանն անդամակցելու մեջ, որը 2016-ից արգելված է Մեծ Բրիտանիայում։
Երիտասարդ զույգի արխիվում հայտնաբերել են լուսանկարներ, որտեղ Թոմասը կրում է Կու-կլուկս- կլանի սպիտակ հագուստ, ձեռքերին նորածին որդին է։ Մեկ այլ լուսանկարում զույգը երեխայի հետ է, Թոմասը բռնում է սվաստիկայի պատկերով դրոշ։
Խուզարկության ժամանակ ոստիկանությունը նրանց տանը հայտնաբերել է նացիստական դրոշներ, Կու-կլուկս-կլանի հագուստ և ֆաշիստական խորհրդանիշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ