Դատարանը երկարացրել է Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանի կալանքը
Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանն այսօր մինչ փետրվար 9-ը երկարացրել է Պետերբուգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի կալանքը, ում մեղադրում են երկու անգամ կաշառք ստանալու և ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտի շինարարության ժամանակ խարդախության մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ–ը։
Օգանեսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է, այն գրեթե 100 հատոր է, որին նախկին փոխնահանգապետը պետք է ծանոթանա։ Նրա փաստաբանները խնդրել են դատարանին բաց թողնել Օգանեսյանին մեկուսարանից, քանի որ նա, գտնվելով ազատության մեջ, ավելի հեշտ կմարի պատճառած վնասը։ Օգանեսյանը համաձայնվել է միայն ավելի վաղ առաջադրված մեղադրանքին կապված խարդախության հետ, չի ընդունել երկու անգամ կաշառք ստանալու մեղադրանքը։
Բացի Օգանեսյանից, այս գործով ևս ութ հոգի է անցնում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին