Արձակված խորհրդարանի վերջին հնարավոր հաջողությունը՝ ըստ Սամվել Ֆարմանյանի
«Մեր այսօրվա նիստերի օրակարգում ընդգրկված է իմ պատկերացմամբ այս գումարման խորհրդարանի կողմից քննարկվող ամենակարևոր, ամենաառանցային օրենսդրական նախագծերից մեկը, դա վերաբերում է վիճակախաղերի և շահումով խաղերի մասին օրենքին»,- այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նա նշեց, որ իր կողմից ներկայացված օրենքի նախագծով ՀՀ-ում օրենքի ուժով արգելվելու է բոլոր տոտալիզատորների գործունեությունը, տեղական թե միջազգային, գրասենյակների տեսքով թե համացանցի։
«Ուզում եմ հորդորել, խնդրել իմ բոլոր գործընկերներին, անկախ քաղաքական պատկանելիությունից, բոլորս միասին, որպես նաև արձակված խորհրդարանի վերջին հնարավոր հաջողություն, կարողանանք այս խնդիրը լուծել»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան էլ նշեց, որ համաձայն է գործընկերոջ հետ, որ հարցն իրոք շատ կարևոր է։
«Բայց հաշվի առնելով, որ այն շատ նուրբ հարց է, մեծ ռիսկեր ունենք այստեղ, սկսած ՀՀ-ից գումարը ուղղակի դուրս գնալով, վերջացրած ստվերի առաջացմամբ։ Պարոն Ֆարմանյան, կարծում եմ, այս հարցերը նույնպես պետք է քննարկվեն»։
ԱԺ փոխնախագահ Էուարդ Շարմազանովն էլ հավելեց. «Կարծում եմ՝ այս հարցի քննարկման ժամանակ յուրաքանչյուրս մեր կարծիքը կարտահայտենք և պառլամանետը կգա սողոմոնյան որոշման»։
Հարակից հրապարակումներ`
- Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս. Ֆարմանյան
- ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն
- Բուքմեյքերական, կազինո, լոտո... որոնք են տարբերությունները
- Տնտեսագետը «ղումարբազության» ոլորտի թվեր է ներկայացնում
- Պատգամավորն ահազանգում է՝ իր հասցեին սպառնալիքներ են հնչում
- Սամվել Ֆարմանյան. Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ
- Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- Անչափահասներից խաղադրույքներ ընդունած բուքմեյքերները կարող են տուգանվել մինչև 10 մլն դրամով
- ՄԻՊ-ն առաջարկում է շահումով խաղերի մասին հեռարձումները լինեն ժամը 24-ից մինչև 06-ը
- Հանրայինը ղումար է քարոզում. Ն.Փաշինյան