Ուկրաինայի նախագահից պահանջում են միացնել ջեռուցումը
Ուկրաինայի Ծայրահեղական կուսակցության նախագահ Օլեգ Լյաշկոն դիմել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին՝ պահանջելով ուկրաինական քաղաքներում միացնել ջեռացումը։
rt.com-ի հաղորդմամբ, համապատասխան տեսաուղերձը նա տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում։ Նրա խոսքով, ներկա պահին միլիոնավոր ուկրաինացիներ հայտնվել են արտակարգ իրավիճակում իրենց տներում տաքության բացակայության պատճառով։ Օլեգ Լյաշկոն նշել է, որ երկրի բնակիչները դարձել են իշխանության և «Նավթոգազի» ավազակային քաղաքականության գերիները։
«Ես դիմում եմ Պորոշենկոյին և Գրոյսմանին՝ անհապաղ միացնել մարդկանց գազամատակարարումը, ապահովել տաքություն բնակարաններում։ Միլիոնավոր մարդիկ չեն կարող լինեն ձեր ոչ պրոֆեսիոնալիզմի, անպատասխանատվության, անազնվություն և անբարոյականություն գերիները»,- ասել է Լյաշկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ