Թրամփը հեռախոսով վիճել է Թերեզա Մեյի հետ Իրանի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային զրույցի ժամանակ վիճել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Այս մասին գրում է gazeta-ն։
Հաղորդվում է, որ կտրուկ խոսակցության պատճառը եղել է Լոնդոնի դիրքորոշումը Իրանի նկատմամբ։
Թրամփը մեղադրել է Մեյին՝ Իրանի նկատմամբ կիրառվող անբավարար ջանքերի համար, ինչպես նաև դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի ու Եվրոպական երկրների միջև անարդար առևտրային պայմանագրերի պատճառով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Պեկինի հետ քննարկել իրանական պատժամիջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ