Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել
Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալու ժամանակ, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել:
Ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության ծառայողների Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ձայնային «ARAL 571 9mm» գրառմամբ ատրճանակ ու հայտնել, որ կրակոցներն ինքն է արձակել նշված ատրճանակից և այն պատկանում է իրեն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Հաջորդ դեպքը կրկին Կնետրոնում է։ Ոստիկանությունից մանրամասնում են, նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 47 հասցեում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Տերյան փողոցում «ԲՄՎ» տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայից կրակոց է արձակվել:
Շրջագայության ժամանակ Հերացու փողոցում նկատել են արծաթագույն «ԲՄՎ» ավտոմեքենա, որը դիմել է փախուստի, սակայն հայտնաբերվել է Սարի-Թաղի 3-րդ փողոցի թիվ 3 տան մոտ և ժամը 06.00-ին վարորդը ավտոմեքենայ հետ միասին բերման ենթարկվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Պարզվել է, որ հայտնաբերված «ԲՄՎ 530»-ի վարորդը 1995 թ. ծնված Համլետ Ա.-ն է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: