Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել
Օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Նոր Նորքի առաջին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկել որոնվող քաղաքացուն, որի անունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարկում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ