Քաղաքական 12:12 15/11/2018 Հայաստան

Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր այդ երկրում Բելառուսի դեսպանին՝ քննարկելու համար իր առաջիկա այցելությունը Մինսկ։ Սա պատասխան «ժեստն» էր նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը, որի ընթացքում Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պատմել էր նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին՝ ընդհանուր առմամբ դժգոհելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանի ունեցած դիրքորոշումից։

Ինչպես հանդիպմանը նախագահ Ալիևն ասել է Բելառուսի դեսպանին՝ «դուք որպես հմուտ դիվանագետ լավ գիտեք, որ նման պրակտիկան հազվադեպ է հանդիպում երկրների հարաբերություններում», նկատի ունենալով այն, որ նախագահները այլ երկրների դեսպանների հետ չեն հանդիպում երկկողմ հարցերը հրապարակային քննարկելու համար։ Բելառուսը և Ադրբեջանը բացառություն արել են դիվանագիտական արարողակարգից ոչ միմյանց նկատմամբ տածած անսահման սիրուց։ Նպատակը հստակ է՝ ուղերձներ փոխանցել Հայաստանին և ոչ միայն նրան։

Այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը դաշնակից երկիրը քննարկում է մյուս դաշնակից երկրի ոխերիմ թշնամու և այդ կառույցին ոչ անդամ պետության հետ և հետո էլ դրա մասին բարձրաձայնում է, առնվազն տարօրինակ է և վկայում է կառույցում խնդիրների առկայության մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս ամենը որակել էր ոչ կոռեկտ, ինչը դուր չի եկել Ալիևին, ով էլ փորձում էր արդարացնել Լուկաշենկոյին՝ ոչ կոռեկտ անվանելով Հայաստանի ԱԳՆ վարքագիծը, թե նախարարությունը չի կարող մեկնաբանել այլ, այն էլ դաշնակից երկրի նախագահի խոսքերը։

Այնուհետև Ալիևը Բելառուսի դեսպանին պատմել է, թե ինչքան «նախանձ ու չար» են հայերը։ Կարևորել է փաստը, որ բելառուսական զենքն ունի բարձր որակ և ընդգծել, որ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, գնումներ անում են նաև Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից։ Իսկ Հայաստանը դժգոհում է միայն Բելառուսից, քանի որ, ըստ Ալիևի, երկու երկրներն էլ միաժամանակ են անկախացել, Բելառուսը դարձել է զարգացած երկիր, իսկ Հայաստանը՝ աղքատ։ Սա է պատճառը, թե ինչու են հայերը «թերարժեքության բարդույթով» տառապում Բելառուսի հետ հարաբերություններում։

Ալիևը ներկայացրել է նաև իր տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության և Յուրի Խաչատուրովի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը զգուշավորությամբ է ընդունել փաստը, երբ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի և երկրորդը կապված էր թեկնածուի անձի հետ։ Ալիևը եզրակացրել է, որ ՀԱՊԿ-ի խնդիրը հենց Հայաստանն է։

Այն, որ «Եվրոպայում վերջին դիկտատորի» և «Հարավային Կովկասում վերջին դիկտատորի» միջև կա ջերմ հարաբերություններ բնական է և վաղուց հայտնի։ Բնականոն է նաև այն, որ Ադրբեջանը և Բելառուսը ձգտում են ունենալ նորմալ հարաբերություններ։ Անբնական է այն, որ դրանք տեղի են ունենում հայ-բելառուսական հարաբերությունների հաշվին։ Այս իրավիճակը ձեռնտու է, և կարող է հրահրվել Ադրբեջանի կողմից, որը Հայաստանի համար մեկ մրցակիցն է։ Բայց որ նախաձեռնությունը գալիս է Հայաստանի դաշնակից համարվող երկրից, դա է մտահոգիչ։

Միջազգային հարաբերություններում Հայաստանը լոյալ դաշնակցի համբավ ունի, և թերևս մի հիշարժան հրապարակային դեպք չի եղել, երբ հայկական կողմը թերանա Բելառուսի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններում՝ լինեն դրանք քվեարկություններ տարբեր միջազգային հարթակներում, հայտարարություններ, քաղաքական ու դիվանագիտական աջակցություն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում, երբ դեռ նոր էր ներմուծվում ռոտացիոն սկզբունքը և քննարկովում էր այբբենական կարգով առաջինը Հայաստանի ներկայացուցչի հարցը, Բելառուսը՝ Ղազախստանի հետ միասին, քիչ պրոբլեմներ չստեղծեցին հայկական կողմի համար։

Հիմա շարունակում են նույն խաղը՝ արդեն բաց խաղաքարտերով։ Իսկ ո՞վ է այս խաղում Հայաստանի խաղընկերը, ու՞մից պետք է սպասել թեկուզ փոքր աջակցություն։

Հայացքներս ինքնաբերաբար ուղղվում է հյուսիս, որտեղի հավանական խաղընկերը միշտ չէ, որ պարզ է, թե ինչ է խաղում և ինչ կանոններով։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:11
Սիրիայում Թուրքիայի գործողության վերջին զարգացումները. Թրամփը Էրդողանին խորհուրդ է տվել «սատանա» չդառնալ
Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները շարունակվում են արդեն ութերորդ օրը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Մելքումյանը ադրբեջանցի պատվիրակին. Այս տարածքներում հայերն ապրել ու ապրելու են, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են
«Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Ինչ է պահանջում «Լիդիան Արմենիան» Սերգեյ Բագրատյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացել է ««Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի»...
Աղբյուր` Panorama.am
09:46
«168 Ժամ». «Ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք»
«168 Ժամ» թերթի հետ զրույցում 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Ո՞վ է Արցախում Հայաստանի թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է պայքարը։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջևանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հանրապետությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:32
«168 Ժամ». Հիմա ի՞նչ են ուզում իմանալ
«168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը թերթի հետ զրույցում խոսելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ։ Հանդիպման ժամանակ վարչապետը հիշեցրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդը
The Hollywood Reporter-ը հրապարակել է զվարճանքի ինդուստրիայում ամենաազդեցիկ մարդկանց թոփ-100-յակը։ Առաջին տեղում է The Walt Disney Company...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեմոկրատ թեկնածուների հերթական բանավեճի գլխավոր թեման Թրամփն էր
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսվելու թեման դարձավ նախագահական դեմոկրատ թեկնածուների չորրորդ բանավեճի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՄԱԿ-ում հայտնել են՝ Ասանժը խոշտանգվում է
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող  Նիլս Մելցերը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում:  Նա նշել...
Աղբյուր` Panorama.am
20:14
Մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ.Հայրապետյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց հոկտեմբերի 10-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
20:11
Պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի  պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական ...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը օգնություն ցուցաբերել Սիրիային
Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում ունեցավ հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լեդի Գագան հրաժարվել է կատարել բռնաբարողի երգը
Երգչուհի Լեդի Գագան հրաժարվել է կատարել երգ, որի ձայանգրությանը մասնակցել է R Kelly-ին, որը դատապարտվել է բռնաբարության համար։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանի Մ17 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին
Հայաստանի Մ17 հավաքականը Շոտլանդիայում մասնակցելու է Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի
Հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին է...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռուսաստանի և Վրաստանի միջև վերսկսվել է օդային երթևեկությունը
«Siberia Airlines»- ը թույլ  է տվել  թռչել Մոսկվայից Քութաիսի: Այս մասին գրված է   Օդային տրանսպորտի դաշնային...
Աղբյուր` Panorama.am
19:26
ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերության սերտացումը. Տոյվո Կլաարի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նախարարը խաղողագործներին խոստացել է, որ մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ կվճարվի
Հոկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
19:00
Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուսաստանում առաջարկել են պարտադիր մատնահետքեր վերցնել երկիր մուտք գործող բոլոր անձանձ համար
Ռուսաստանի ՆԳՆ-ն աշխատանքներ է տանում իրենց  երկիր մուտք գործող բոլոր օտարերկրացիներից  պարտադիր մատնահետք վերցնելու  հարցի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ջենիֆեր Էնիսթոնը Ինսթագրամում մեկ օրում 7 միլիոն բաժանորդ է հավաքել
«Ընկերներ» սերիալի աստղ, ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գրանցվել է Ինսթագրամում: 360tv.ru-ի հաղորդմամբ, ընդամենը մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}