Իրավունք 12:47 15/11/2018 Հայաստան

Դատախազություն. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առնչություն չունի հեռուստաընկերության գործունեության հետ

Գլխավոր դատախազությունը պարզաբանում  է տարածել Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԶԼՄ մի քանի ղեկավարների բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես էին եկել քրեական գործով Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ով նաև հանդիսանում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի գլխավոր տնօրենը, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու՝ ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին ուղղված համատեղ բաց նամակով:

Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.
«Առաջին՝ նկատի ունենալով ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից բարձրացված այն խնդիրը, որ Ս. Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, նշված ընդունելության ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Ս. Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ: 

Երկրորդ՝ ելնելով ներկայացվող այն մտահոգություններից, որ Ս. Մայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք անազատության մեջ գտնվելու պայմաններում սրացման դեպքում կարող են հանգեցնել առողջության կտրուկ՝ կյանքին սպառնացող հետևանքների և, ըստ էության, անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրյալի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Երրորդ՝ հանձնարարվել է քննության կոնկրետ փուլում գնահատելով ռիսկերը՝ լուծել ընտանիքի անդամների հետ Ս. Մայրապետյանի տեսակցությունները բացելու հարցը»։

Գլխավոր դատախազությունը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ մշտապես քրեական գործերի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության արդարացի պահանջների դիրքերից հանդես եկող զանգվածային լրատվության միջոցների «մեր գործընկերները կոնկրետ նշված գործով կայացված դատավարական որոշումների հիմնավորվածության մասին դատողություններ են հնչեցնում՝ առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու, հիմնվելով բացառապես Ս. Մայրապետյանից «ցուցմունքներ կորզելու» վերաբերյալ անհասկանալի, մտացածին և առանց որևէ փաստարկման հնչեցվող ենթադրության վրա, որը քրեական գործերն ու դրանցով իրականացվող քննության ընթացքը, վարույթ իրականացնող մարմինների գործողություններին ու դատավարական որոշումներին համընդհանուր ձևով այլ երանգ հաղորդելու, այդ կերպ նախաքննության ընթացքի վրա անուղղակի ազդեցություն գործադրելու մերժելի նախադեպ ստեղծելու ռիսկեր է պարունակում։

Այս համատեքստում նույնքան անհասկանալի և անընդունելի են նաև Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման, ինչպես նաև այլ արգելանքի միջոցների կիրառումը որպես լրատվամիջոցի, տվյալ դեպքում «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գործունեության և ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի նկատմամբ ճնշումների դրսևորում ներկայացնելու փորձերը՝ այն պարզ պատճառով, որ Ս. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առհասարակ որևէ առնչություն չունի ո՛չ նշված հեռուստաընկերությունում նրա կարգավիճակի և ո՛չ էլ առավել ևս հեռուստաընկերության գործունեության հետ»:   

Հատուկ քննչական ծառայությունը գործարար  Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը):



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:24
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը կոչ է անում զինադադար հաստատել Ղարաբաղում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Վերջինս հույս...
Աղբյուր` Panorama.am
10:12
Զոհրաբ Մնացականյանը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով փախստականների թիվը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Լեռնային  Ղարաբաղում վերջին  հակամարտության հետևանքով 90 հազար...
Աղբյուր` Panorama.am
09:49
Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին գնորդ չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս»...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». «Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող». Զատուլինը՝ Արայիկ Հարությունյանի նամակի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն և, բնականաբար,...
Աղբյուր` Panorama.am
09:09
Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը Ֆրանկֆուրտում կնվագի հանուն Լեռնային Ղարաբաղի
Հայազգի անվանի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը նոյեմբերի 7-ին Ֆրանկֆուրտի Միջազգային թատրոնում հանդես կգա բարեգործական համերգով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
Զոհրաբ ՄՆացականյանը Վաշինգտոնի հետ բանակցությունները շատ արդյունավետ է գնահատել
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ԼՂ հարցով շատ արդյունավետ բանակցություններ են եղել Վաշինգտոնում։ Այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
00:15
Genocide Watch-ը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ աստիճան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը իր ֆեյսբուքի էջում հրապարակած ուղերձով ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:...
Աղբյուր` Panorama.am
23:35
ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հերթական տեսանյութն է հրապարակել հրթիռահրետանային հարվածներով թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի...
Աղբյուր` Panorama.am
23:34
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ Պետքարտուղար  Մայք Պոմպեոն հեռախոսային...
Աղբյուր` Panorama.am
23:21
Թշնամին ինքնաթիռից է հարվածել Ստեփանակերտին
Թշնամին ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին: Վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
23:17
Ասկերանի Ավետարանոց համայնքի հրետակոծությունից քաղաքացի է վիրավորվել
Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը
Կրեմլում դեռ չգիտեն, թե ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
23:05
Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության. Մնացականյան
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
22:51
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է համաճարակի շատ դժվար ամիսների մասին
Առաջիկա ամիսներին կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ կլինի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
22:51
Պոմպեոն Երևանին ու Բաքվին կոչ է արել առարկայական բանակցություններ սկսել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Փարիզում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
Փարիզում տեղի է ունեցել Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Կինոյի մեծ վարպետի վերջին՝ «Կյանք»...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ստեփանակերտում հրթիռակոծությունից վնասվել է գազատարը
Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:18
Դիվերսիոն խմբերից գրեթե լիովին մարքվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով. Հովհաննիսյան
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը շարունակել է իր հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով»,- Հայկական...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ստոլտենբերգը չի պատասխանել՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարո՞ղ է իսլամիստներին տեղափոխել Ղարաբաղ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ընդունելի՞ է Թուրքիայի պահվածքը դաշինքի անդամ երկրի համար....
Աղբյուր` Panorama.am
21:52
Եզդիների՝ պատերազմին ինքնակամ մասնակցելու փաստը ժխտելը առնվազն անթույլատրելի է. Բաքոյան
«Հայաստանում ապրող եզդիները ինքնակամ եմ միացել պայքարին և ցավալի է, որ Բիբիսի(BBC) հեղինակավոր լրատվականը մեզ համեմատում է վարձկանների կամ...
Աղբյուր` Panorama.am
21:45
Վահրամ Պողոսյան. Ստեփանակերտի հրթիռակոծմանը ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարված կհասցնի
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է. «Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:17
Թրամփը հրադադարի վերաբերյալ լավ առաջընթացի մասին է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցում է միջնորդի կարգավիճակում։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են
Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են: Այս մասին տեղեկացնում է  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։  
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}