Մոնիկա Լևինսկին ցանկանում է ևս մեկ անգամ ներողություն խնդրել Հիլլարի Քլինթոնից
Մոնիկա Լևինսկին, ով սեռական հարաբերություններ էր ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, հայտարարել է, որ կարող է կրկին ներողություն խնդրել Հիլլարի Քլինթոնից։ Vanity Fair-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ սկանդալից հետո առաջին հրապարակային հայտարարությումբ ներողություն էր խնդրել Չելսիից և Հիլլարի Քլինթոնից։
«Եթե ես այսօր անձամբ հանդիպեի Հիլլարի Քլինթոնին, ես կհավաքի ամբողջ անհրաժեշտ ուժերս, որպեսզի ևս մեկ անգամ անկեղծորեն ասեի, որ ես ցավում եմ»,- հայտարարել է Լևինսկին։
Գազետա.ռու-ն գրում է, որ ավելի վաղ Մոնիկա Լևինսկին վավերագրական ֆիլմում պատմել է, թե ինչ է զգացել ԱՄՆ նախկին նախագահի հետ հարաբերությունների ժամանակ։ Լևինսկու խոսքով, «այնքան էլ հաճախ» չի խոսում Քլինթոնի հետ ունեցած հարաբերությունների մասին, մինչ այժմ իրեն «անհարմար» է զգում դրանց մասին խոսելիս, քանի որ մշտապես գիտակցել է, որ սեռական կապ է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։
1999 թվականին տեղի ունեցած սկանդալը գրեթե հանգեցնելու էր նախագահ Քլինթոնի հրաժարականին: Նա երկար ժամանակ սեռական հարաբերություններ էր ունեցել Մոնիկա Լևինսու հետ։ Երբ Լևինսկին հրապարակել էր իրենց կապի մասին տվյալներ, Քլինթոնը սկսել էր հերքել։ Հասարակական և դատախազների ճնշմամբ նա հետագայում խոստովանել էր, որ ունեցել է «ոչ պաշտոնական հարաբերություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Հիլարի Քլինթոնը` ամուսնու և Մոնիկա Լևինսկու սեքս-սկանդալի մասին
- Քլինթոնը ներողություն չի խնդրել Մոնիկա Լևինսկուց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ