Հունաստանում վրացուն դատապարտել են 290 տարվա ազատազրկման
Սալոնիկի դատարանը 290 տարվա ազատազրկման է դատապարտել վրացուն ապօրինի միգրանտներ տեղափոխելու համար։ Ռիա նովոստին գրում է, որ հանցավոր խումբը, որը զբաղվել է անօրինական միգրանտների տեղափոխմամբ, ձերբակալվեր էր անցած տարի ապրիլին Ռոդոպիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարից հետո, որի հետևանքով մահացել էր իրաքցի միգրանտ։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ խմբավորումը կազմակերպել էր արտասահմանցիների ինն անօրինական տեղափոխում Թուրքիայից Սալոնիկ և Աթենք 2016 թվականի հոկտեմբերից 2017 թ. հունիս։
Վրացին, ով, քննության կարծիքով, ղեկավարել է խմբավորումը, դատապարտվել է 290 տարվա ազատազրկման, իսկ նրա հույն գործընկերը՝ 69 տարվա ազատազրկման։
Դատարանը մոլդովացուն դատապարտել է 36 տարվա ազատազրկման, գումարած դրան՝ ևս 85 տարի մահվան ելքով վթարի համար, քանի որ հենց նաև է եղել մեքենայի ղեկին։ Մոլդովայի ևս մեկ քաղաքացու դատարանը ճանաչել է անմեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում