Չինաստանում արգելել են կերակրել և նկարվել պանդաների հետ
Չինաստանի Սիչուան նահանգի իշխանություններն արգելել են ցանկացած տեսակի կոմերցիոն գործողություն, որը կապված է խոշոր պանդաների հետ: Life-ը գրում է, որ դրա թվում են մտնում նաև կենդանիների հետ նկարվելու ու կերակրելու փորձերը:
Պանդաների պաշտպանները վաղուց են հանդես եկել նման նախաձեռնությամբ, քանի որ անհետացման եզրին գտնվող այս կենդանիները մարդկան հետ կապի մեջ մտնելով հազվագյուտ հիվանդություններ են ձեռք բերում:
Այժմ այն հաստատություններին, որտեղ խոշոր պանդաներ են պահվում, արգելվում է կազմակերպել ցանկացած կոմերցիոն գործունեություն, կենդանիների հետ կապված: