«Բեշիկթաշի» ֆուտբոլիստը հաց ուտելու համար որակազրկվել է
Թուրքական «Բեշիկթաշի» գերմանացի կիսապաշտպան Թոլգայ Արսլանն անժամկետ որակազրկվել է` «Իստամբուլի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ հաց ուտելու համար: Ֆուտբոլիստն ամենևին էլ չի դժգոհել և հայտարարել է, որ իր համար միևնույն է, քանզի ինքը խաղադաշտ գրեթե դուրս չի գալիս:
Այդ խաղում «Բեշիկթաշը» պարտվել է նվազագույն հաշվով և գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: 28-ամյա Արսլանը ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման: Նա թուրքական ակումբում հանդես է գալիս 2015 թ.-ից: Մինչ այդ նա խաղում էր գերմանական «Համբուրգում»: