Ոստիկանները հայտնաբերել են թակարդով արջ բռնած անձին
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ զննությամբ պարզվել էր, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել:
Որսագողության փաստով նախապատրաստվել էին նյութեր:
Քննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 28-ին, թակարդը ձորակում է դրել Կարբի գյուղի բնակիչ, 56-ամյա Հովիկ Ա.-ն:
Նա հրավիրվել է ոստիկանություն և հայտնել, որ թակարդը դրել էր գայլ որսալու նպատակով: Ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում սա արջերի հետ կապված առաջին միջադեպը չէ
- Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում
- Ուրցաձորում արջերից հեռախոսներով են սկսել պաշտպանվել
- Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, քանի որ էլ մսի պահածո չկա. Արթուր Վանեցյան
- 2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան