Զուգարանը աշխարհի բնակչության կեսի համար դեռ շքեղություն է
Աշխարհի բնակչության 60 տոկոսը կամ տանը զուգարան չունի կամ էլ օգտվում է այնպիսի զուգարաններից, որոնք չեն համապատասխանում տարրական սանիտարահիգիենիկ պայմաններին։ Այդ մասին հիշեցնում է ՄԱԿ-ը՝ զուգարանի միջազգային օրվա կապակցությամբ, որն այս տարի նշվում է արդեն հինգերորդ անգամ։
Կազմակերպության էջում նշվում է, որ միջազգային հանրությանն առայժմ չի հաջողվում ապահովել այն բլոր նպատակները, որոնք 2015 թվականին իրենց առաջ դրել են միջազգային առաջնորդները՝ առաջիկա 15 տարիների համար։ Այդ խնդիրներից մեկն էլ բոլորի համար հավասար հնարավորության ապահովումն է սանիտարահիգիենիկ միջոցներին։
Ներկայացված վիճակագրության համաձայն, աշխարհում 4.5 մլրդ մարդ չունի զուգարան, ընդ որում նրանցից 892-ը ստիպված է կարիքները հոգալ որտեղ պատահի։ Աշխարհում դպրոցների 1/3-ն ընդհանրապես չկան զուգարաններ, 900 մլն դպրոցականներ չեն կարողանում լվանալ ձեռքերը զուգարան գնալուց հետո, ինչը հիվանդությունների տարածման պատճառ է դառնում։
Այս ամենն աղետալի հետևանքներ է ունենում մարդկանց առողջության, արժանապատվության, անվտանգության, շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական զարգացման համար։
Նշվում է, որ շատ երկրներում անտառում կամ թփի տակ կարիքները հոգացող կանայք ու աղջիկները ենթարկվում են սեռական ոտնձգության։ Եթե դպրոցում չկա զուգարան, ապա երեխաները՝ հատկապես աղջիկներն ամոթից զուգարան չեն գնում։ Շատ դպրոցներում չկան սնվելու համար հատկացված տեղեր։
Այս տարի Զուգարանի միջազգային օրն ունի հետևյալ կարգախոսը՝ «Պետք է ականջալուր լինենք բնության ձայնին»։ ՄԱԿ-ում կոչ են անում լրջորեն փնտրել սանիտարական խնդիրների լուծումներ։
Ազգային Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, որոնք վերաբերում են 2010-ին, Հայաստանում տնային տնտեսությունների մեծամասնությունն ունեն բավարար հիգիենիկ սանիտարական պայմաններ։
Տասը տնային տնտեսություններից յոթն օգտվում են դեպի կոյուղի ողողվող զուգարանից և 8 տոկոսն օգտվում է փոսի ձևով, սալիկապատ զուգարանից:
Ողողվող զուգարաններն առավել տարածված են քաղաքային բնակավայրերում, մինչդեռ գյուղական բնակավայրերում ամենահաճախ հանդիպող տեսակը` փոսի ձևով զուգարանն է: Տասը տնային տնտեսություններից երկուսն օգտագործում են անբավարար պայմաններով զուգարան։
Հարակից հրապարակումներ`
- Աղբը, գերեզմանատներն ու զուգարանները՝ Փոստանջյանի ուշադրության կենտրոնում
- Աթոյան փողոցում կոյուղաջրերի կողքին երեխաներ են խաղում
- Երևանում կոյուղաջրերը լցվել են տների հիմնահատակ
- Մեկ տարում Հայաստանում կոյուղի բաց է թողնվել 86.8 մլն. խմ կեղտաջուր
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց