WP. Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է Սպիտակ տան կանոնները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր ու նրա խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոնները՝ օգտագործելով անձնական մեյլը աշխատանքային գրագրության համար, հայտնել է Washington Post-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, Իվանկան հարյուրավոր նամակներ է ուղարկել իր օգնականներին ու նախագահի աշխատակազմի աշխատակիցներին՝ օգտագործելով իր անձնական փոստային հասցեն։
Նշվում է, որ որոշ աշխատակիցներ ուղղակի զարմացած են եղել նախագահի դստեր նամակագրության ծավալից։ Դատելով Իվանկայի արձագանքից, նա տեղյակ չի եղել Սպիտակ տան նամակագրության կանոններին։