Քաղաքական 09:00 20/11/2018 Հայաստան

Սևերի սահմանն ընդարձակվում է

Խելոք մարդ էր Չերչիլը... ասում էր՝ ՛ «Ռուսները հորինում են իրենց համար դժվարություններ, հետո դրանք հերոսաբար հաղթահարում են՛»:

Փոխենք ՛՛ռուսներ՛՛-ը ՛՛Նիկոլ՛՛-ով, և կստանանք Հայաստանի արտաքին քաղաքականության մի վեկտորի այսօրվա պատկերը. այն է՝ թույլ տված անհեռատես քայլի պատճառով երկպառակությունների ճամփին կանգնել գործընկեր պետությունների հետ: Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ամռանը կասկածելի մեղադրանքներով բռնեցին-բաց թողեցին- հետ կանչեցին՝ չէի՞ն մտածում այս հետևանքների մասին:

Երբևէ Նազարբաևը կամ Լուկաշենկոն թաքցրե՞լ են իրենց ադրբեջանասիրությունը, կամ երբևէ մոլի հայամե՞տ են եղել, որպեսզի անմիջապես չօգտվեին հայկական կողմի թույլ տրված սխալներից: Բազմաթիվ պրոբլեմների տակ կքած Հայաստանին միայն դա էր պակասում՝ ՛՛ռազբորկաների՛՛ մեջ մտնել ՀԱՊԿ երկու պետությունների ղեկավարների հետ: Իսկ Փաշինյանի երկրպագուները միամտաբար պարծենում են , որ իրենց ՛՛դուխով՛՛ կուռքը ՛՛դուխով՛՛ կհաղթի բոլորին…

Քաղաքական այս անհեռատեսության մեղավոր հայտարարվեց վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ով ազատվեց զբաղեցրած պաշտոնից... դրանից սակայն Փաշինյանի պատասխանատությունը նվազե՞ց: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ այնքան կարճատես լինել, որ իր պետության ռազմական անվտանգությանը վնասող գեթ կես քայլ անելուց առաջ՝ հազար անգամ չկշռադատի հնարավոր հետևանքները: Կամ գուցե ուրիշ հեռահար ծրագրերի նախահի՞մք է պատրաստվում...

Բոլթոնը հո իզուր տեղը չէր գովաբանում ՛՛թավշյա հեղափոխության՛՛ նվաճումները: Վերջապես, ի՞նչ օգուտ տվեց այս ամենի պատճառ դարձած Խաչատուրովի կալանավորումը: Մարտի 1-ի գործում ինչ-որ աննախադեպ, բեկումնային գաղտնիք բացահայտվե՞ց այս ռազմա-քաղաքական զոհաբերության դիմաց:

Ո՛չ մի: Անգամ եթե հազար հոգու մեղադրանքներ առաջադրվեն, միևնույն է՝ 2008թ. Մարտի 1-ի բախումների կազմակերպիչները եղել և մնալու են Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ողջ են 30-35 տարեկանից բարձր երևանցիների 80 տոկոսը:

Մնացածները կամ այն ժամանակ ներգրավված են եղել ցույցերում (և բնականաբար պետք է գունավորեն-փառավորեն իրենց անցյալը) , կամ էլ այսօրվա մոլի նիկոլապաշտներն են: Եթե նոր քննությամբ որևէ բան պետք է բացահայտվի, ապա դա կոնկրետ 10 զոհերի մասով պիտի որ լինի, ինչի մասին կարծես խոսք էլ չկա: Ներսում ու դրսում մեղավորներ թիրախավորելով ո՞ւր ենք հասնելու:

Հիմա եթե ՄԻԵԴ-ում, փաստաբանական խմբի բողոքի հիմա վրա, վճիռ կայացվի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի,այդ ժամանակ էլ Եվրադատարանի հե՞տ է հաշիվներ պարզելու Փաշինյանը:

Այնպիսի զգացողություն է, որ ամենակարողության մանիան լիովին տիրել է նրան, և մտածում է, որ իր առաքելությունն է պայքարել ողջ աշխարհի սև ուժերի դեմ, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իր մտքերը: Կարելի էր համարել մարդու անձնական գործը, եթե տվյալ անձը պետություն չներկայացներ: Վերջապես, քանի մեծ սխալ պետք է անի Փաշինյանը, որ ժողովուրդը վերջապես սկսի սթափ գնահատել ոչ թե խոստումները, այլ իրական գործերը:

Չեն արգելվում եկեղեցու դեմ ոտնձգությունները կամ աղանդավորների ու միասեռականների ակտիվացումը, բայց արի ու տես, որ ՛՛թասիբով՛՛ հայերը ներում են նրան: Նախիջևանի կողմից չեզոք գոտում թշնամին առաջ է գալիս, դարձյալ ներում են: Մայիսից ամեն օր հայտարարում են կաշառակերներին և ապօրինի հարստացածներին բռնելու մասին՝ նշելով աստղաբաշխական գումարների յուրացումներ: Թվում էր, թե բյուջեն հիմա կպայթի փողերի ներհոսքից: Մինչդեռ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՛՛ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում 2018թ. նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555.165.544 դրամ, որից վերականգնվել է 42.000.000 դրամը՛՛ : 42 միլիոն դրամ... մի բնակարանի արժեք: Ի վերջո, ներելն էլ սահման ունի…

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կոշտ դիրքորշմանը, ապա հաջողություն նրան՝ Հայաստանի կողմից առաջադրված Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը հաստատելու գործում:

Ի վերջո, եթե Լուկաշենկոյի ու Նազարբաևի դեմ գոտեմարտի բռնվի Նիկոլը Փաշինյան՝ նրան ենք հաղթանակ մաղթելու... անկախ իր և իր վարած քաղաքականության նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներիրն  ստիպում են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}