Բերման է ենթարկվել անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողները նույն օրը, ժամը 22.00-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նորայր Մ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված վնասվածքն ինքն է հասցրել իր մոտ եղած դանակով, որը ներկայացրել է:
Ըստ բժշկի տեղեկանքի Հ. Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Կատարվում է նախաքննություն։