Տնտեսություն 19:23 21/11/2018 Հայաստան

Արմեն Սարգսյանի կոչը. Ձեր շաբաթ-կիրակին ընտանիքների հետ անցկացրեք Երևանից դուրս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը նշել է՝  վերջին ամիսներին առիթ եմ ունեցել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում հանդիպումներ ունենալ ոչ միայն քաղաքական գործիչների, վերլուծաբանների, այլ նաև՝ գործարար լայն շրջանակների հետ: Ընդ որում, այդ շրջանակները բավականին լայն սպեկտր ունեին՝ սկսած սննդի, գյուղատնտեսության ոլորտներից՝ Danone, Nestle ֆրանսիական ընկերություններից մինչև Inalca իտալական մեծ ընկերություն: 

«Ուզում եմ ձեզ փոխանցել այն, ինչ ստացել եմ նրանցից: Ուզում եմ ձեզ փոխանցել, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանի ու մեր ժողովրդի կերպարը շատ դրական են: Սրանք գովեստի խոսքեր չեն, իրականություն են, որոնք դուք պետք է իմանաք նաև գործնական տեսանկյունից։ Մենք հատուկ երկիր ենք, այսօր մարդիկ հատուկ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ»,-ասել  է Արմեն Սարգսյանը։

Նա խոսել է  հայ մարդու կերպարի մասին ու շնորհակալություն հայտնել Սփյուռքում ապրողներին։

«Տասնյակ տարիների ընթացքում աշխարհում ստեղծվել է հայ գործարար մարդու կերպար, և այդ կերպարն ազնիվ, աշխատասեր մարդու կերպար է: Սա մեծ արժեք է մեր երկրի ու բիզնեսի գրավչության համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ կերպարն անսասան մնա: Խորին շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև սփյուռքի բոլոր հայ գործարարներին, քանի որ նրանք են ստեղծել աշխատասեր ու ազնիվ ժողովրդի կերպարը:

Երկու խոսք բարեգործության մասին: Գիտեք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն է: Հիմնադրամը ստեղծվել է 1990-ականների սկզբին, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժերով և գործել է բոլոր տարիներին: Ըստ ավանդույթի՝ երկրի նախագահը եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, և այժմ ես եմ ստանձնել այդ պաշտոնը:

Իհարկե, բարեգործական կառույցը բժշկի կամ բանկի նման կառույց է: Պետք է վստահես: Եթե բժշկին չվստահես, ինչպե՞ս ես գնալու նրա մոտ: Եթե բանկի գործունեությանը չվստահես, ինչպե՞ս ես փողդ պահելու: Եթե բարեգործական կառույցի բյուրեղային մաքրությանը չվստահես, ինչպե՞ս կարող ես նվիրաբերել: Կառույցի և տնօրինության առջև խնդիր է դրված, որ նոր մոտեցում ձևավորվի բարեգործական կառույցի ապագայի համար»,-ասել է Սարգսյանը:

Իր ելույթում  նախագահը նշել է, որ բարեգործությունը և գործարարությունը կարող են իրար հետ կապվել:

«Գյումրին մեր պատմական քաղաքն է: Երևանը 2800 տարեկան քաղաք է, սակայն գտեք իրար կողք երեք փողոց, որոնք 100 տարեկան են: Երևանում չկա, բայց կա Գյումրիում: Այդ քաղաքը կերպար ունի: Մարդիկ հատուկ են, հատուկ մշակույթ ունեն, արվեստի, թատրոնի քաղաք է: Քաղաքը գեղեցիկ է, եթե կարողանանք վերանորոգել:

Ցավալի է, որ նախորդ տարի Գյումրի այցելել է 30 հազար մարդ, իսկ Արցախ՝ 18 հազար: Եթե համարենք, որ Արցախ այցելած մարդկանց մի մասը ծնողներն են, ովքեր գնացել են տեսնելու ծառայող զավակներին, ապա ուղղակի այցելուների թիվը քիչ է: Իսկ Գյումրի այցելած 30 հազարից 20 հազարն այն գյումրեցիներն են, ովքեր եկել են այցելելու ընտանիքներին: Իսկ Վրաստան նախորդ տարի այցելել է ավելի քան 1 մլն մարդ:

Հարենասիրությունը միայն սահմանին հայրենիքը պաշտպանելը չէ: Հայրենասիրությունը նաև այն է, որ շաբաթ-կիրակի երեխաների հետ այցելենք Գյումրի:

Իմ կոչը ձեզ հետևյալն է. ձեր շաբաթ-կիրակին ընտանիքների հետ անցկացրեք Վանաձորում, Սպիտակում, Իջևանում, Լոռիում, Գավառում, Արցախում՝ ուր կուզեք:

Երբ Գյումրին կունենա ոչ թե 30, այլ 300 հազար այցելու, այդ քաղաքը լրիվ ուրիշ քաղաք կդառնա: Ե՛վ հյուրանոցներ կավելանան, և՛ ռեստորաններ:

Կոչ եմ անում աջակցել հիմնադրամին և շաբաթ-կիրակին անցկացնել Երևանից դուրս:

Կոչ եմ անում ձեզ՝ որպես գործարար՝ նախ և առաջ վստահ եղեք, որ մեր երկրի կերպարն այսօր աշխարհով մեկ շատ դրական է: Եվ եթե պետք է օգտագործվի Հայաստանը որպես դարպաս դեպի եվրասիական տարածք և Միջին Արևելք, արտասահմանյան ընկերությունների համար լոկոմոտիվը դուք եք:

Վստահ եղեք, որ լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, ևս մեկ հեղափոխություն անենք, և այդ հեղափոխությունը տնտեսական պետք է լինի»-ելույթը եզրափակել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու եղբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}