Քաղաքական 13:23 22/11/2018 Հայաստան

Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է «Օրինականություն, արդարություն և ապահովություն» կարագախոսով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, ՕԵԿ-ը հավակնում է  լինել ԱԺ-ում ներկայացված երեք ուժերից մեկը՝ իր թիկունքում ունենալով կատարած հսկայական աշխատանք. «Մենք ունենք մրցունակ ծրագրեր, ներկայացնում ենք հիսուն քայլեր, որոնք կարող են փոխել Հայաստանը՝ բոլորին թույլ տալով օգտվել նոր Հայաստանի ստեղծած հնարավորություններից։ Մենք նոր Հայաստան ենք կառուցում, չկա հինը։ Մենք ընտրություններին մասնակցում ենք ոչ թե ուղղակի մասնակցելու, այլ հաղթելու համար։ Քվեի տերը ժողովուրդն է, և մենք հույս ունենք արժանանալու մեր ժողովրդի վստահության քվեին»։

Հարցին, եթե մի պահ պատկերացնի, որ ՕԵԿ-ը ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, պատրա՞ստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը փորձառու քաղաքական գործիչ է, ծանոթ է երկրի կառավարման ուղնուծուծին. «Մեզ պետք է ոչ թե միայն դուխով գնալ ընտրություններին, այլ նաև խելքով։ Եթե անգամ մեզ չեք ընտրում, ընտրեք խելացի, գրագետ, պարկեշտ այլ մարդկանց։ Լավ, հեղափոխություն է եղել, բոլորս ողջունել ենք, բայց հիմա երկիր պետք է կառուցենք»։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն ընտրություններին մասնակցում է մի շարք նկատառումներից ելնելով։

«Նկատառում առաջին. հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան կարող է  տեղի ունենալ միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններով։ Ճիշտ է, այս յոթ ամիսը բավարար ժամանակ չէ, բայց 7 ամիսը բավական ժամանակ է զարգացման հստակ տեսլական ներկայացնելու։ Ընտրություններին մասնակցելու առաջին դրդապատճառը երկրի ռազմավարական, սոցիալ-տնտեսական, մարզերի զարգացման ծրագրի բացակայությունն է։ Մենք տեսնում ենք կիսատ-պռատ, իրավիճակային լուծումներ և համակարգված ծրագրերի բացակայություն։ Այս հեղափոխության հիմնական նպատակը պետք  լինի թալանված գումարները բյուջե վերադարձնելու ռազմավարությունը, բայց գլխավոր նպատակը պետք է լինի նոր Հայաստանի զարգացման հնարավորության ստեղծումը։ Մենք չենք տեսնում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ շեշտելով, որ իրենք չեն տեսնում ՀՀ համակարգված զարգացման ծրագրի կոնցեպցիան։

Որպես ընտրություններին մասնակցելու երկրորդ դրդապատճառ նա համարեց Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները. «Ես տեսնում եմ աճող սպառնալիքներ, և ցավոք, դրանց հակազդելուն ուղղված ոչ բավարար գործողություններ ու ծրագրեր։ Այսօր այս մրցակցող տարածաշրջանում Հայաստանի առջև լրջագույն մարտահրավերներ են կանգնած, և դրանց ի զորու է հակազդել միայն ուժեղ քաղաքական թիմը։ Ցավոք, այս յոթ ամիսների ընթացքում հիմքեր չեն դրվել, որ կարողանանք տարածաշրջանային ծրագրերին ակտիվ մասնակցության հայտ ներկայացնել։ Նոր կառավարության 100 օրն անցել է, և մենք երկրի տնտեսության զարգացման արտաքին քաղաքական սպառնալիքներին դիմագրավելու առնչությամբ տեսլականներ չենք տեսնում ընդհակառակը, նոր սպառնալիքներ, ՀԱՊԿ-ի հետ խորացող տարաձայնություններ»։

Ընտրություններին մասնակցելու երրորդ պատճառ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց պետական կառավարման ոլորտում փորձի պակասը լրացնելը. «Այսօր ղեկավարներ են նշանակվել մարդիկ, որոնք չեն գույքագրել իրենց համակարգի խնդիրները։ Մենք գտնում ենք, որ պետք են փորձառու պրոֆեսիոնալներ, բայց նաև երիտասարդ, նախաձեռնող մարդիկ։ Երկրի առջև ծառացած խնդիրներին պետք է կարողանալ դիմագրավել ուժեղ, մոտիվացված կառույցներով»։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Բաղդասարյանն ընդգծեց, որ դրանք անցել են սևի-սպիտակի փիլիսոփայության մեջ. «Մենք վատ ցուցանիշներ չենք ունեցել»

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հետ 2008 թվականին իրենց կոալիցիային՝ Արթուր Բաղադասարյանը նշեց, որ սխալները մարդու համար են, և իրենք սխալվել են, ինչի համար բազմիցս, հիմա ևս ներողություն են խնդրում։

«Անսխալական մարդ չկա, մենք հետո դուրս ենք եկել այդ կոալիցիայից։ Բայց մենք այդ տարիների ընթացքում նաև դրական բաներ ենք արել, մենք աշխատել ենք, 250 օրենքներ ենք մշակել։ Լավ բաներ էլ ենք արել և շատ»,- ասաց ՕԵԿ առաջնորդը։

Իսկ պատրա՞ստ է առաջիկա ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն իր անձի վերաբերյալ չափազանց կտրուկ է արտահայտվել, հետաքրքրվեցին լրագրողները։

«Շատերս շատերի մասին  շատ կտրուկ ենք արտահայտվել, քաղաքականությունը նաև էմոցիոնալ գնահատականների, եղել է և փոխադարձ քննադատություն, և փոխադարձ համատեղ աշխատանք։ Սա անցյալում է, մենք այժմ խոսում ենք նոր ապագային տեսլականի մասի։ Ես կարող եմ ասել, որ ՕԵԿ-ը երբեք չի լինի մի կոալիցիայում, որտեղ որոշումների վրա ազդեցություն չի ունենա։ Մենք աննպատակ կոալիցիաներին դեմ ենք»,- ասաց նա։

Խոսելով Մարտի 1-ի թեմայի շուրջ՝ Արթուր Բաղդասարյանը նշեց՝ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա քննությունը. «Մենք գտնում ենք, որ մարտի 1-ը պետք է լիարժեք բացահայտվի, իրավապահ մարմինները պետք է իրավական գնահատական տալ։ Այսօր արդեն  ՀՔԾ պետի պաշտոնական հայտարարությունն առկա է, որ բանակը մասնակցել է  այդ գործողություններին։ Երկրորդ, առկա է, որ օլիգարխների թիկնազորը ստացել է համապատասխան հանդերձանք և մասնակցել է այդ գործընթացներին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
Ռոբերտ Քոչարյանն այցելել է Եռաբլուր
«Երեկոյան Եռաբլուրում»
Աղբյուր` Panorama.am
22:36
Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
«Ամեն մարդ յուրովի է մեկնաբանում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը, առաջին հերթին, Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:35
«Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը հաղթանակն է. Էլիբեգովա
««Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը գալիք հնարավոր ընտրություններում հաղթանակն է»,- Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի. Արծվիկ Մինասյան
«Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, հակառակ դեպքում չէինք մտնի պայքարի մեջ, մենք վստահում ենք մեր ժողովրդին»,-...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Որքան ես եմ հասկանում, մեր բարձրաստիճան սպաներից հատուկենտ մարդիկ են մնացել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան
«Այսօրվա իշխանությունները 2018-ից հետո բոլոր արժեքները հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին։ Պլուս դրան, այն բոլոր թերությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
19:13
Մեղքերդ մի ավելացրու, մի ելույթ ունեցի, ասա՝ ներողություն, ինձ դատեք, որ հետո այս ժողովրդի ձեռքը չընկնես. Գեղամ Նազարյան
«Իմ նման հազարավոր ծնողներ այսօր պետք է զանգեին ու շնորհավորեին իրենց որդիներին Հաղթանակի օրվա առիթով, հարյուրավորները գնային Շուշի,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երևանում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա
Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
«Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետև մեզնից գողացել են այս տոնը։ Ո՞վ է գողացել, Արցախն...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
«Ես առաջին և երրորդ նախագահներին խնդրում եմ միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր»,-արձագանքելով ՀՀ առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և...
Աղբյուր` Panorama.am
17:39
Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
«Վերածնվող Հայաստան» կուակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօրվա միջոցառմանն իր խոսքը սկսեց մայիսյան հաղթանակների առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
«Հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառն ու մեղավորին, դրա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
«Դեպի ուժեղ Հայաստան»՝ գոռում են փողոցնեում հավաքված և նրանց ուղեկցող մարդիկ։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
«Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն ու բարգավաճում»։
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
«Տիկնյաք և պարոնյաք, հարգելի հայրենակիցներ, թիմի անդամներ Առաջին հերթին պետք է շնորհավորենք մեր ժողովրդին եռատոնի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:08
Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
«Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ էջերից է ու շարունակելու է մնալ»։
Աղբյուր` Panorama.am
15:57
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Այս պահին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահը բազմամարդ է։ Քիչ անց այստեղ կմեկնարկի ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե...
Աղբյուր` Panorama.am
15:39
Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
«Այսօր մենք մեզ չենք կարող խաբել ու նշել եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, այսօր ունենք Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:34
09.05.2021. «Հենակետը»՝ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
15:07
Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր. Լևոն Զուրաբյան
«Նիկոլ Փաշինյանը հեղափոխության լավ ղեկավար էր, բայց վատ, աղետաբեր պետական կառավարիչ։ Ես կասեի՝ Նիկոլ աղետաբեր», - Հաղթանակ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք. Արթուր Խաչատրյան
«Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին։ Այսօր առաջին անգամ գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:43
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Կոպիրկին. Հայ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ ՌԴ օրակարգում
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է գնահատում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Նիկոլն ուր, արժանապատվությունը՝ ուր. Արտաշես Մխիթարյան
«Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին...
Աղբյուր` Panorama.am
14:12
09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5273 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
14:04
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, քամու ուժգնացում
Մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}