Քաղաքական 19:32 22/11/2018 Հայաստան

ՀԱՊԿ-ի համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Հայաստանի փոխարեն անդամ լիներ Ադրբեջանը. փորձագետ

Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը և դրան հաջորդած իրադարձություններն ապացուցեցին, որ ՀԱՊԿ-ում տարաձայնությունների ալիքն ամեն օր նոր թափ է հավաքում։ Մի կողմից Հայաստանը ցանկանում է պահպանել կառույցում գլխավոր քարտուղարի պաշտոնը, մյուս կողմից լուրջ հավակնություններ է ներկայացնում Բելառուսը, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի համար ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ղեկավարելը մեծ ծանրաբեռնվածություն է։

ՀԱՊԿ-ում հնարավոր զարգացումների, Բելառուսի դիմակայության և Ադրբեջանի հավակնությունների թեմայով Panorama.am-ի թղթակիցը խոսեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Վերջինս նշեց, որ կառույցի հետագա գործունեության սցենարները 3-ն են՝ կամ ՀԱՊԿ-ում շարունակում է նախագահել Հայաստանը, կամ կառույցը շարունակում է ղեկավարել քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, կամ էլ այդ հաստիքը փոխանցվում է Բելառուսին։

«Իմ կարծիքով, ամենահավանական սցենարն այս պահի դրությամբ այն է, որ կշարունակի պաշտոնավարել ՌԴ ներկայացուցիչ Սեմերիկովը։ Եթե գլխավոր թեկնածուների հարցում կոնսենսուս չլինի,  ապա նա կշարունակի պաշտոնավարել։ Այս դեպքում գործ ունենք հենց նման իրավիճակի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի վերջին կոշտ հայտարարությունները։ Հնարավոր է, որ Հայաստաննն  ինչ-որ պահի օգտագործի իր վետտոյի իրավունքը, ինչպես որ իր այդ իրավունքը հայ թեկնածուի դեմ կարող է  օգտագործել Բելառուսը։ Կարծում եմ՝ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, այդուհանդերձ, չի ընտրվի, կողմերը կորոշեն ինչ-որ ժամանակ անց կրկին հանդիպել՝ նորից քննարկելու հարցը»,- ասաց նա։

Սուրեն Սարգսյանի խոսքով, ժամանակը, սակայն, Հայաստանի օգտին չի աշխատում՝ մանավանդ հաշվի առնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, որ ժամանակը շատ քիչ է ՀՀ ներկայացուցչի համար, քանի որ նա չի հասցնի անգամ շրջայց կատարել անդամ երկրների մայրաքաղաքներով։

«Կարծում եմ՝ Ղազախստանն ու Բելառուսը միմյանց կաջակցեն, որպեսզի հերթը փոխանցվի Բելառուսին։ Այժմ այդ երկրի նախագահին հնարավոր չի լինելու համոզել՝ մանավանդ, որ նա ունի Նազարբաևի աջակցությունը»,- նշեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր հավակնություններին՝ Սուրեն Սարգսյանը նկատեց՝ նախ պետք է հասկանալ՝ արդյոք Ադրբեջանը ցանականում է ՀԱՊԿ անդամ դառնալ։

«Սա չափազանց կարևոր խնդիր է, որովհետև այստեղ տարբեր բաղկացուցիչներ կան՝  Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններ, ՆԱՏՕ-ի հետ խորացող հարաբերություններ, Աֆղանստանում Ադրբեջանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցություն և այլն։ Բայց քանի որ այս պահին Ադրբեջանի կողմից անդամակցության մասին հայտարարություններ չկան, կարծում եմ՝ այդ երկրի արտաքին քաղաքական օրակարգում, գոնե այս պահին, ՀԱՊԿ մտնելու ցանկություն չկա։ Բացի այդ՝ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ Հայաստանն ունի վետտոյի իրավունք, որը կարող է կիրառել։ Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ այդ երկիրը հավակնություններ չունի»,- ասաց փորձագետը։

Հարցին՝ ՀԱՊԿ անդամ երկրները կարո՞ղ են շահագրգռված լինել ինչ-որ պահի Ադրբեջանին տեսնել կառույցի անդամների շարքում, Սուրեն Սարգսյանը դրական պատասխան տվեց՝ իր այս համոզմունքը բացատրելով այն բանով, որ տնտեսասկան, քաղաքական և ռազմական և մի շարք այլ առումներով Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ երկրների համար ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը։

«Չմոռանանք, որ Բելառուսի և Ադրբեջանի առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Նույն պատկերն է Ռուսաստանի և Ղազախստանի հետ։ Այդ առումով առավել ձեռնտու է գործընկերություն անել Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։ Աներկբա է, որ Ադրբեջանի ազդեցությունը ՀԱՊԿ-ում կա, և այդ կառույցի համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Հայաստանի փոխարեն անդամ լիներ Ադրբեջանը»,-ամփոփեց փորձագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}