Տնտեսություն 15:04 23/11/2018 Հայաստան

ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող. Նիկոլ Փաշինյան

«Հեղափոխությունից հետո, երբ մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին շեշտում էինք երկրում սահմանադրականության կարևորությունը։ Մենք ասում էինք, որ տնտեսության համար օրենքի առաջ բոլորի հավասարություն է, օրինականությունը և արդարության միջավայրի ձևավորումը»,- Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները խորագրով այսօր տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ խնդիրը, որին բախվել ենք, պետական կառավարման համակարգի ծայրաստիճան անարդյունավետությունն է։ Մենք անխուսափելիորեն հաջորդ տարի անդրադառնալու ենք այդ թեմային»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև հնարավորությունների ընձեռումը։ Ըստ նրա՝ այսօր ստեղծվել է հնարավորություն՝ խնդիրների լուծման դերակատարությունը և պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլ հանրային տարբեր շերտերինը։

«Բոլորն ուզում են, որ կառավարությունը մտնի միկրոմենեջմենթի մեջ, վարչապետն անձամբ լուծի այսինչ թաղի, այսինչ շենքի, այսինչ շքամուտքի «ռուբիլնիկի» հարցը։ Այսպես մենք աղետի առջև կկանգնենք»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ հեղափոխությունից հետո մարդկանց ընկալումներում և վարքում փոփոխություններ են նկատվել։ 

«Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունն ամենառանցքային խնդիրն է, որ այսօր պետք է լուծենք։ Գործարարության նկատմամբ երկար ժամանակ ձևավորվել է վատ վերաբերմունք, քանի որ նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ։ Մենք հիմա այնպես ենք արել, որ առաջիկա ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է, բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի գործարարի համարումը նսեմացնելու պրոցես, հակառակը։ Գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր» ,- ասաց կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող, և այդպիսի տնտեսություն կառուցելու ներուժ իսկապես կա։

«Վերջին քսան տարում ոչ մի անվտանգային հարց իրենք չեն լուծել, իրենք լուծել են կոռուպցիան արդարացնելու հարց։ Մենք մեր տնտեսության չզարգանալը չպետք է պատճառաբանենք անվտանգային միջավայրով»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև ներգաղթի խնդրին՝ նշելով, որ ներգաղթ ասելով՝ մարդկանց զուտ ֆիզիկական տեղափոխություն նկատի չունեն, նկատի ունեն նաև կապիտալի և նոր մշակույթի ներգաղթը։

«Հայաստանը պետք է ներգաղթի օբյեկտ դառնա, մենք այդ պրոցեսի արդյունքում պետք է ունենանք հազարամյա, բայց նաև նորածին մի հանրություն»,- ասաց նա։

Խոսելով բուհերի մասին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական  և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ։

«Կան գերատեսչություններ, որոնք ֆինանսավորում են բուհեր։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ուսանողը մի բուհ ավարտելով՝ գնում է պետական որևէ գերատեսչություն՝ աշխատանքի ընդունվելու, ասում են՝ քո դիպլոմը մեզ որևէ բան չի ասում, պետք է գաս, մեր գերատեսչության բուհն էլ ավարտես։ Ինձ համար միանշանակ է, որ այսպիսի բաժանում չպետք է լինի։ Ժամանակակից աշխարհում շատ մեծ հայտնագործություններ արվել են ուսանողական ռեֆերատների իդեաների հիման վրա, իսկ մեր երիտասարդության քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում։ Երիտասարդականի մերձակայքում քայլում ես, ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող։ Քայքայումը սկսվում է այդտեղից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կրթական ոլորտի զարգացման նախադրյալներից մեկը նա համարեց բուհերի միջազգայնացումը, արտասահմանցի ուսանողներին դեպի հայաստանյան բուհեր ձգելու քաղաքականությունը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոստովանեց, որ երբ  ԱԺ պատգամավոր է  եղել, իրեն թվացել է, թե բավականին լավ է տիրապետում Հայաստանում առկա խնդիրներին, սակայն վարչապետ դառնալուց հետո ամեն օր ավելի է համոզվել, որ իր ընկալումները ռոմանտիկ են եղել։

Փաշինյանը միաժամանակ շեշտեց՝ մեր ամենամեծ արժեքները մարդկային և ինտելեկտուալ կապիտալներն են։ «Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը և բարեկեցությունն ապահովելն է»,- ամփոփեց վարչապետի պաշտոնակատարը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}