Քաղաքական 18:44 26/11/2018 Հայաստան

«Այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը». Փաշինյան (լրացված է)

18։43
Արտագնա նիստ՝ Գյումրիում

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ին Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի: Այս մասին այսօր Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը ես էլի այստեղ եմ լինելու»,-ասաց Փաշինյանը։

17։49
Վերելակների գործարան՝ Շիրակի մարզում


«Իմ քայլը» դաշինքի այսօրվա քարոզարշավի վերջին կանգառը Գյումրին էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Գյումրիում սկսած գործը «խերով է» և ներդրողներին կոչ արեց, որ առաջին հերթին ներդրումներ անեն  Գյումրիում:

Նա նշեց, որ «Իմ քայլը» վստահության քվե է ուզում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:

«Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է վերականգնենք աղետի գոտին: Մեր պատասխանը մեկն է. աղետի գոտի հասկացությունը վերացնելու ելքը տնտեսական հեղափոխությունն է, քանի որ գյումրեցին, հայ ժողովուրդն աշխատող է և մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ ներդրումներ անեն, գործարաններ բացվեն, նոր աշխատատեղեր ստեղծվեն: Գյումրեցին որևէ մեկի ողորմության կարիքը չի ունեցել և չի ունենալու, գյումրեցին միշտ աշխատելու է և լինելու է բարեկեցիկ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա հայտնեց, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մի քանի ներդրումային ծրագրեր են իրականացվում, կարի ֆաբրիկա է բացվելու մոտ 800 աշխատատեղերով: Ըստ նրա՝ նպատակ ունեն այս մարզում բացել վերելակների գործարան, Գյումրիում էլ՝ տեսքստիլի արտադրամաս: 

17։22
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը


Այսօր Արթիկ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում ունեցած ելույթում  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն է, բայց ուզում է հավատալ, որ ինչպես ապիլին, այնպես էլ այսօր՝ ՀՀ քաղաքացիների կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուն է:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ըստ որի՝ դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին անակնկալ է սպասվում՝ նշեց. «Ես գիտեմ ինչ անակնկալ է սպասվում, դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց օգտին չեն քվեարկել, այ դա է պարզվելու դեկտեմբերի 9-ին»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե իրենք առաջիկա երկու տարին պատկերացնում են անցումային փուլի ժամանակահատված, հետևաբար, նաև առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան:

«Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել՝ երկու տարվա համար։ Կարծում ենք, որ Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք», - նշել էր «Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վարուժան Ավետիսյանը։

«Էսօրվանից ասում են՝ էս խորհրդանարանը մեկ տարվա, մեկուկես տարվա կյանք է ունենալու:  Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

«Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ նույն ճանապարհով՝ ով ուզում է լինի: Ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու է իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիները այլ բան չորոշեն»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

15:04
Անդրադարձ ՀՀԿ պաստառներին ու պլակատներին


Մարալիկում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի պաստառներին. «Այսօր Հանրապետական կուսակցությունը դուրս է եկել մեյդան, էդ տապանաքարի նման պլակատներն էլ սարքել են սևով և ճիշտ էլ արել են, որովհետև էս ընտրությունները պետք է արձանագրեն հանրապետական թալանչիների քաղաքական մահը: Այս ընտրություններում հանրապետականին՝ որպես երկիրը 20 և ավելի տարի թալանած հանցավոր խմբավորման, պետք է նետել քաղաքական աղբանոցը, պատմության աղբանոցը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կարգախոսին՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր եկել կանգել են ու ասում՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին: Այ բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ: Դուք մեր զինվորին նույնիսկ «մայկա տրուսիկով» չեք կարողացել ապահովել:  Բանակի մասին մտածող Հանրապետականներին պետք է բռնել և ստիպել, որ իրենք մի շաբաթ ուտեն էն, ինչ որ հիմա իրենցից ժառանգություն ստացած և իներցիայով, դեռ դրվում է մեր զինվորի սեղանին: Մեր դիրքերում ծառայող զինվորներին էն, ինչ դուք թողել եք, մի շաբաթ, տո ինչ մի շաբաթ, երեք օր ձեզ պետք է կերցնել ու ասել՝ «ձայները կտրեք և բանակի մասին ծպտուն չհանեք»: Էն, ինչ դուք արել եք բանակի հետ, կոչվում է ազգային դավաճանություն ոչ միայն բարոյական, այլ նաև քրեական իմաստով: Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից, նրանց տեղը բանտն է և նրանք հայտնվելու են բանտում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու և ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է։

14։00
«Հեռացիր Արտակ, հեռացիր Արտակ»


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինից հետո այցելել է  Շիրակի մարզի Մարալիկ քաղաք:

Մարալիկցիները վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ ասացին, որ նա լուծի իրենց համայնքի ղեկավարի հարցը, որի հրաժարականն արդեն մի քանի ամիս է պահանջում են:

«Ինչպես հասկացա արձագանքներից, ձեզ հուզող առաջին խնդիրը համայնքում ստեղծված իրավիճակն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան   մարալիկցիները սկսեցին վանկարկել՝ «Հեռացիր Արտակ, հեռացիր Արտակ»:

Նշենք, որ խոսքը Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի մասին է:

«Ես իհարկե տեղյակ եմ, հետևում եմ իրադարձություններին և այս հարցում ուզում եմ ձեզ հետ բաց, անկեղծ խոսել, որ մենք իրավիճակը հասկանանք: Ընդհանուր առմամբ, արդյոք տեսականորեն վարչապետը ՀՀ-ում  ունի էնքան լծակ, որ կարողանա ստիպել, հարկադրել որևէ համայնքի ղեկավարի, որ նա հրաժարական տա: Իհարկե ունի, բայց ուրիշ խնդիր կա. ի վերջո կառավարությունը երբեմն և շատ հաճախ չպետք է համայնքի խնդիրներին միջամտի»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ ասել է, որ այն պահին, երբ կլինեն հիմնավոր փաստարկներ, որոնք համայնքի ընտրողների մեծամասնության տեսակետն են, այդ ժամանակ կառավարությունը կմիջամտի:

«Ուզում եմ անկեղծ ասել՝ առանց այն էլ մեզ մեղադրում են, որ իբր մենք Հայաստանում միակուսակցական համակարգ ենք ստեղծում: Ճիշտ կանենք՝ այնպիսի քայլերով գնանք, որ մեր երկրում հավասարակշռված մոտեցում լինի: Ես առաջարկում եմ հետևյալը՝ եթե այդ խնդիրն այդքան հասունացել է, համայնքի ընտրողների մեծամասնությունը պետք է ասի՝ համայնքի ղեկավարը հեռանա»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարիք չկա մարդկանց առաջ դռները փակել, դրա համար մարալիկցիներին առաջարկում է համայնքի ընտրողների մեծամասնության ստորագրությունը հավաքել և ուղարկել իրեն:

«Երբ կհամոզվեմ, որ դա մեծամասնության կարծիքն է, այդ ժամանակ կառավարությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը: 

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանում քաղաքական հետանդումներ չեն լինելու, ինչպես նախկին իշխանությունները իրենց քաղաքական հակառակորդներին հետապնդել են, հալածել են, նույնը, ըստ նրա, նոր Հայաստանում չի լինելու:

«Կոնկրետ Անիի պարագայում մենք կգործենք այն ժամանակ, երբ համոզվենք, որ դա համապատասխանում է ժողովրդի կամքին: Մենք չենք կարող մի բռնապետությունից ազատվել և մեկ ուրիշ բռնապետություն հաստատել»,- ասաց նա: 

Նաև նշեց՝  եթե Պետական վերահսկողական ծառայությունը համայնքապետարանում ստուգումներ անցկացնի և եթե հիմքեր լինեն, ապա  քրեական գործ կհարուցվի: 

12:12
Խոստում՝ միկրոբիզնեսը ամբողջությամբ ազատել հարկերից


ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի. Փաշինյանը՝ Թալինում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն փոփոխություններին, որոնք նախատեսում են իրականացնել 2019 թվականին:

Մասնավորապես, ըստ նրա, նախատեսում են միկրոբիզնեսը ամբողջությամբ ազատել հարկերից. «Դա նշանակում է, որ Թալինում աշխատող բոլոր այն հիմնարկները, այդ թվում՝ առևտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն դրամը, ազատվելու են հարկերից: Սա աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության արդյունքն է»:

Նրա խոսքով՝ մինչև հիմա Հայաստանում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին հնարավորինս խեղճ ու անպաշտպան լինի, որ «միշտ վիզը ծռած, ձեռը պարզած կանգնի պաշտոնյաների, օլիգարխների առաջ»: 

«Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր քաղաքացիներն աշխատեն և իրենց արժանապատիվ աշխատանքով, իրենց քրտինքով ընտանիքը պահելու հնարավորություն ունենան: ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի»,- հավելեց նա: 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միկրոբիզնեսում մինչև 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի, այսինքն՝  ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը:

Հաջորդ նորարարությունը, ըստ նրա, այն է, որ մասնավոր տաքսիների վարորդներին ազատելու են բոլոր տեսակի հարկերից, մասնավորապես, արտոնագրային 8 հազար դրամ վճարից:
Դրան զուգահեռ միջոցներ են ձեռնարկելու երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ: Դա, ըստ նրա, արվելու է տուգանքների համակարգը վերափոխելու միջոցով:

«Հանրապետությունում կան վարորդներ, որ տարեկան 500, 800 ճանապարհային խախտում են անում: Եւ այսօր համակարգն աշխատում է հետևյալ կերպ՝ փողը տուր, ինչ ուզում ես արա: Այսինքն՝ եթե մարդը փող ունի, կարող է վճարել ու ոնց ուզի քշի: Մենք էդ համակարգը վերացնելու ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին հերթին իրենք տուգանքի առավելագույն չափն են փոխելու։

Մասնավորապես, ըստ նրա, առավելագույն չափը սահմանափակելու են 29 հազար դրամով. «Այսինքն՝ մեզ մոտ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29 հազարից ավելի տուգանք չի լինելու, բայց մյուս կողմից, մենք մարդուն չենք ասելու՝ փող տուր, ինչ ուզում ես արա: Բալային համակարգ ենք դնելու և սրանով հասնելու ենք նրան, որ լկտի վարորդները որոշ ժամանակով զրկվելու են վարորդական իրավունքից»: 

11։22
«Ազդարարում են հեղափոխության մուտքը Հայաստանի բոլոր բնակավայրեր»


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են Թալինի բնակիչների հետ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ  քարոզարշավի մեկնարկով ազդարարում են հեղափոխության մուտքը Հայաստանի բոլոր բնակավայրեր և ապահովելու են հեղափոխության հաղթանակը համայն Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն այսօր տեղի կունենա նաև Մարալիկում, Արթիկում, իսկ ժամը 17.00-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Թալինցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թալինը վերջին տասնյամյակների բոլոր քաղաքական պրոցեսներում եղել է ՀՀ ամենաակտիվ քաղաքներից մեկը, թալինցիները մասնակցել են բոլոր շարժումներին, հեղափոխության բոլոր փորձերին։

«Ամեն անգամ մենք ձախողվել ենք, բայց 2018 թ-ին դուք արեցիք ձեր ասածը և դուք հաղթեցիք կոռումպացված իշխանությանը: Եւ ամեն անգամ դուք հաղթելու եք»,- դիմելով թալինցիներին ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա  հայտարարեց՝ ուզում է արձանագրել, թե որն էր հեղափոխության ամենամեծ արդյունքը.
«Ամենամեծ արդյունքն այն է, որ, ըստ էության, մենք Հայաստանից վերացրեցինք հեղափոխություների անհրաժեշտությունը, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դուք որոշեք հեղափոխություն անել, դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով։ Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը զրկված էր ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որովհետև դուք քվեարկում էիք մեկի օգտին, ընտրվում էր մեկ ուրիշը, ձեր ձայնը գողանում էին, ձեր ձայնը նենգափոխում էին ընտրակաշառքներով, տարբեր կեղծիքներով ու սպառնալիքներով: Հեղափոխության ամենամեծ արդյունքը պետք է լինի դա, որ դուք ցանկացած ընտրության ժամանակ այդ հեղափոխությունը անելու հնարավորությունն ունենալու եք: Այսպիսով, ցանկացած ընտրության ժամանակ հեղափոխություն անելու ձեր իրավունքը պաշտպանված է լինելու»։

Նրա խոսքով՝ ինքը  դարձել է ՀՀ վարչապետ, քանի որ մարդիկ են այդպես որոշել. «Ինչքա՞ն եմ ես մնալու ՀՀ վարչապետ, այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք՝ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը: Որ պահին կորոշեք, որ ես չպետք է լինեմ այլևս վարչապետ, նույն պահին ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ։ Սա է մեր հեղափոխության ամենամեծ արդյունքը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ինքը ներկայանում է որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու: Ըստ նրա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ այն է, որ ժողովուրդը որևէ քաղաքական ուժի քվե տալով, առաջին հերթին քվե է տալիս տվյալ ուժի վարչապետի թեկնածուին:

«Հետևաբար, ես այսօր՝ որպես վարչապետ, որպես վարչապետի թեկնածու, վստահության քվե եմ ակնկալում ձեզանից: Ինչո՞ւ եմ ես ակնկալում այդ քվեն ձեզանից, որովհետև այս քարոզարշավն օգտագործելու ենք բոլոր հարցերի պատասխանները տալու համար, եթե նույնիսկ մնացել են մութ հարցեր: Պատկերացնում եք հիմա ասեի՝ ես վարչապետի թեկնածու չեմ ու չեմ առաջադրվում ու չեմ լինելու վարչապետ, դա կլիներ փախուստ, դա կլիներ ճանապարհի կեսից դավաճանել հեղափոխությանը, դավաճանել ժողովրդին, բայց, ամեն դեպքում, ես վարչապետ չեմ լինի իմ որոշման պարագայում, դա բացառված է, ես վարչապետ կլինեմ միայն ձեր որոշման պարագայում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասան Արման Նավասարդյանը աջակցում է Տավուշի շարժմանը
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}