Քաղաքական 12:03 28/11/2018 Հայաստան

Հասարակության մեջ դեռևս զգալիորեն նստած է նախորդ համակարգը. Քաղաքական մեկնաբան

«Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը շատ թեժ է, հետաքրքիր է, թեև ակնհայտ է, թե ով է ֆավորիտը, ակնհայտ է, որ ձայների բացարձակ մեծամասնության հավակնորդը «Իմ քայլը» դաշինքն է»,- «Գնահատականներ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլին և ծրագրերին» թեմայով քննարկմանն ասաց  քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Նրա խոսքով, հետաքրքիրն այն է, որ հիմնական քաղաքական ուժը, որն ունի բոլոր հիմքերը մտածելու, որ ինքը հաղթելու է շատ լուրջ առավելությամբ, այնուամենայնիվ, հակադարձում է, հեռակա, կոշտ բանավեճի մեջ է մտնում ակնհայտ աութսայդեր քաղաքական ուժի հետ, որը ՀՀԿ-ն է։

«Սա պայմանավորված է նրանով, որ «Իմ քայլը» դաշինքը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, գտնում է, որ այն թեզերը, որոնք առաջ են քաշվում ՀՀԿ-ի կողմից, ուղղակի վտանգավոր են ոչ թե կարճաժամկետ կտրվածքով, այլ երկարաժամկետ։ Այն առումով են վտանգավոր, որ  դրանք ինֆորմացիոն դաշտ են ներմուծվում և եթե այս փուլում ինֆորմացիոն դաշտում թեզերն անպատասխան թողնվեն, հիմք են լինելու, որպեսզի հետագայում դրանց հիման վրա տարատեսակ մանիպուլյացիաներ իրականացվեն և փորձեն ստվեր գցել կառավարության, նոր ձևավորված խորհրդարանի վրա։ Չեմ կարծում, որ այդ փոխհրաձգությունն այն բանի համար է, որ «Իմ քայլը» դաշինքը որպես մրցակից է դիտարկում ՀՀԿ-ին։ Ամենևին ոչ։ Բոլորն էլ հասկանում են՝ ով ինչ կշիռ ունի, ինչ արդյունքներ կարող են գրանցվել»,- ասաց քաղաքագետը։ 

Քննարկմանը ներկա քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, հասկանալի է, որ «Իմ քայլը»-ՀՀԿ դիմակայնությունը լինելու էր, ոչ թե մրցակցություն է, այլ հեղափոխության իրավիճակի տրամաբանությունից բխող երևույթ, որովհետև ի վերջո դեռ ամբողջապես ավարտված չէ պայքարը նախորդ համակարգի դեմ։

«Հասարակության մեջ դեռևս զգալիորեն նստած է նախորդ համակարգը, որովհետև նախորդ համակարգը միայն չի արտահայտվում քաղաքական  որևէ  ուժի կամ դեմքի հանդեպ համակրանքի կամ հակակրանքի ձևով, դա մտածողություն է,  կապեր են, նույնիսկ կենցաղ է։ Այս առումով հասկանալի ու տրամաբանական է, որ պայքարը պետք է գնար, եթե նույնիսկ ՀՀԿ-ն չմասնակցեր»,- նշեց քաղաքական մեկնաբանը։

Հ. Բադալյանն ասաց, որ այսօր բուն խնդիրը հեղափոխության գործընթացն ավարտելն է, մինչև այդ գործընթացը չավարտվի,  ծրագրերի միջև մրցակցության կամ պայքարի մասին պետք չէ խոսել։ 

«Ենթադրենք ՀՀԿ-ն ներկայացնի մրցակցությունից դուրս մի ծրագիր։ Ի՞նչ ենք  պատկերացնում, հասարակությունը պետք է ընտրի այդ ծրագիրը՝ համարելով, որ հիմա արդեն ծրագրային ընտրություն ժամանակն է, և կարելի է ընտրել այդ ծրագիրը ներկայացրած ուժի՞ն։ Այսինքն մենք իրականությունից կկտրվենք, եթե չափենք իրավիճակն այս կատեգորիաներով։ Այս ընտրությամբ պետք է ավարտվի հեղափոխությունը։ Հասարակությունը  պատկերացնում, գիտակցում է, որ խնդիրը դա է, իսկ ծրագրային, գաղափարական պայքարի քաղաքական ժամկետները կգան դրանից հետո։ Հարցն այն է, թե քաղաքական մյուս ուժերն ինչպես կդրսևորեն իրենց արդեն հաջորդ փուլում»,- նշեց նա։

Հ. Բադալյանն ասաց, որ հեղափոխությունը հակակշիռ չունի, հակակշիռը պետք է հիմնված լինի հասարակական աջակցության վրա։

«Մենք տեսնում ենք, որ բոլոր ուժերն ունեն 5  տոկոսը հաղթահարելու խնդիր։ Հետևաբար, հիմա խոսել, որ այդ ուժերից  մեկը կլինի հակակշիռ, կարծում եմ, արհեստական է։ Սա օբյեկտիվ  պրոբլեմ է, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն, և այդ ուժն ունի 80 և ավելի տոկոս վարկանիշ։ Սա հաղթահարելու համար պետք է անցնենք որոշակի ժամանակաշրջան՝ իշխանությունը սկսի աշխատել ամբողջական պատասխանատվությամբ,  նոր կարգավիճակում սկսի գործել, արդյունքներ ցույց տա, որպեսզի մենք տեսնենք, թե  այդ ամեն ինչով որ ուժն է  ստանում հնարավորություն համոզելու հասարակությանը, որ հենց ինքը կարող է լինել հակակշիռ իշխանությանը»,- ասաց քաղաքական մեկնաբանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:43
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}