Թրամփին «դուր չի եկել» Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերի բռնագրավումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում խոսել է Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին ռուս-ուկրաինական բախման մասին, որի արդյունքում ռուսական կողմն առգրավել է ուկրաինական ռազմական 3 նավերն ու նավաստիներին։
Թրամփը նշել է, որ իրեն դուր չի եկել Ռուսաստանի կողմից ուկրաինական 3 նավերի առգրավումն ու կոչ է արել ԵՄ առաջնորդներին «միջամտել»։ Թրամփը, սակայն, քննադատություններ չի հնչեցրել նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Մենք կտեսնենք, կպարզենք՝ ինչ է տեղի ունեցել։ Անգելա, միջամտեք, Անգելա»,-ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։
Թրամփը նշել է, որ Ֆրանսիան ևս պետք է ներգրավվի, բայց չի մանրամասնել թե ինչ գործողություններում։
Սակայն միևնույն ժամանակ Թրամփը հարց է բարձրացրել, թե արդյո՞ք ուկրաինական նավերը ռուսներին զգուշացրել էին, որ իրենք անցնելու են այդտեղով ու նշել, որ նրանք ինչ-որ համակարգ ունեն, որը գործում է։
Հիշեցնենք, որ միջադեպից հետո Թրամփը նշել էր, որ հնարավոր է չեղարկի իր հանդիպումը Պուտինի հետ G20-ի շրջանակներում, որը մեկնարկում է վաղը Արգենտինայում։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ հանդիպման չեղարկման մասին իրենք տեղեկություն չունեն ու նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց