16:21 30/11/2018 Հայաստան

Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը, ով ամեն օր երեկոյան մի քանի ժամով տեսակցում է իր պաշտպանյալի հետ։

«Մանվել Գրիգորյանն անկողնային մի օր էլ չի ապրելու, ինչպես ինքն է ասում։ Ոտքի վրա է տանում հիվանդությունը։ Օրական ստանում է 20 հաբ դեղ,  խմում է 30 միավոր ինսուլին այն դեպքում, երբ կալանավորվելուց առաջ ինսուլինից կախվածություն չի ունեցել։  Շաքարի ցուցանիշը նախքան կալանքը եղել է 7-ից ցածր։ Կալանավորումից հետո շաքարային դիաբետը զարգացել այն աստիճանի, որ այսօր պրոֆեսիոնալ բժիշկները հայտարարում են՝ կա վերջույթները հեռացնելու վտանգ, գանգրենոս պրոցեսներ կան»,-ասաց փաստաբանը։

Մկրտչյանը նշում է, խցային պայմաններում հիվանդության դեմ պայքարն իրականցվում է այնքանով, որքանով հնարավոր է, հրավիրյալ մասնագետների միջոցով, իսկ հիվանդությունների լիովին կասեցման մասին խոսք լինել չի կարող։

«Բայց ամեն դեպքում Մանվել Գրիգորյանի խառնվածքն ու բնույթն այնպիսին է, որ նա հերոսաբար տանում  իր խաչը, որն իր վրա նենգաբար բարձել են զուտ պոպուլիստական միտումներից ելնելով»,-ասաց պաշտպանը։

Մկրտչյանի խոսքով, «նույնիսկ իրավաբան լինել պետք չէ՝ հասկանալու, որ այդ մեղադրանքը ծիծաղելի է, այն ծիծաղելի է նույնիսկ հեղինակների համար։ Այն իրերը, որոնք հայտնաբերվել են տարբեր վայրերում, բնավ չեն վկայում այն մասին, որ յուրացումը կատարվել է Մանվել Գրիգորյանի կողմից, յուրացման փաստը, Մանվել Գրիգորյանի առնչությունը հայտնաբերված իրերին ոչ վարույթ իրականացնող մարմինը, ոչ էլ որևէ մեկը չի կարող հիմնավորել։ Ես ուզում եմ իմ և Մանվել Գրիգորյանի կողմից փոխանցել մի միտք, որ այն մարտական ընկերը, պատերազմ  տեսած անձը, որը մի տոկոս անգամ կարող է կասկած հայտնել, որ Մանվել Գրիգորյանը կարող է առնչություն ունենալ զինվոր պարագանների, սնունդի յուրացնելու հետ, ուրեմն այդ անձն ընդունակ է նման բան անել»։

Հետաքրքրվեցինք, արդյո՞ք ասվածը վերաբերում է Սեյրան Սարոյանին, ինչին ի պատասխան փաստաբանն իր անունից ասաց. «Ոչ ոք թող  չփորձի Մանվել Գրիգորյանի և  Սեյրան Սարոյանի հարաբերությունների մեջտեղում ինչ-որ դիվիդենտներ հավաքել, նրանց մեջ եղել է ու կա մաքուր ընկերություն, Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի հետ ունի քավորսանիկական հարաբերություններ ու անցել է մարտական ճանապարհ։  Ես ամեն օր մի քանի ժամ անցկացնում եմ Մանվել Գրիգորյանի հետ, ասում եմ՝ մեծ հարգանքով եմ վերաբերվում Սեյրան Սարոյանին, եթե ես չեմ խոսում, թող որևիցե մեկը  չփորձի այդ արտահայտությունները շահարկի։ Վստահ եմ, որ հեռու  չէ այն ժամանակը, որ իրար հետ նորից կհանդիպեն, կխոսեն, կդնեն-կվերցնեն»։
Հարցին,  կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգորյանին այցելե՞լ է Սարոյանը, փաստաբանը նշեց՝ նման տեղեկություն չունի, հավանաբար՝ ոչ։

Արսեն Մկրտչյանի խոսքով, Գրիգորյանին հաճախ այցելել ու հնարավոր ամեն ինչ արել են մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻՊ աշխատակազմի վարչության ներկայացուցիչները։
«Սա այն դեպքերից է, երբ ՄԻՊ գրասենյակն ամենագործուն մասնակցություն ունի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում։  Գրասենյակի ներկայացուցիչները ոչ միայն այցելել են, այլև բազմաթիվ գրություններով համագործակցել արդարադատության նախարարության,  գլխավոր դատախազության հետ, իրենց մտահոգություններն են հայտնել»,-կարծիք հայտնեց Գրիգորյանի պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմել է  Գրիգորյանի մյուս փաստաբանը՝ Լևոն Բաղդասարյանը, որտեղ մասնավորապես ասված է.
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չեն հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: Անսալով ձեր հորդորին՝ ներկայացնում եմ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, դրանց հիմնական մասը վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա է տրամադրվել:

Համաձայն «Արմենիա» ԲԿ-ում 20.08-23.08.2018 թվականին ստացիոնար հետազոտման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին տրված N5277/2351 էպիկրիզի՝ կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդություններն ավելի են ծանրացել: Կրծքավանդակի օրգանների ՀՇ- քննությամբ ձախից հայտնաբերվել են մեծացած պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ, որոնք խոսում են ուռուցքային պրոցեսի հնարավոր վերսկսման մասին: Սկսվել է սիրտ- թոքային անբավարարություն, շնչական անբավարարություն, ս/վ ցավերը կրում են մշտական բնույթ, տեսողությունը վատացել է, առկա է դժվարամիզություն, ունի մշտական փորկապություն` աղիքային անանցանելիություն էպիզոդներով:

ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտից արված 13.07.2018 թվականի քաղվածքի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Ալլերայի-Լա-Բրաստ կլինիկայի Ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժիշկ ուռուցքաբան Նորբերտ Ավետյանի կողմից (Մանվել Գրիգորյանին վիրահատող բժիշկ) կատարվել է հետևյալ գրառումը. «…հաշվի առնելով հիվանդի մոտ ուռուցքի` մանր բջջային քաղցկեղի ագրեսիվությունը, հիվանդին գտնվել նման վայրում արգելվում է»:

Համաձայն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտի՝ 20.06.2018 թվականին ֆիքսվել է շաքարային դիաբետ՝ տիպ 2 միջին ծանրության և նշանակվել է դեղորայքային բուժում: Որոշ ժամանակ անց ստանում է ինսուլին լանտուս՝ 8-6 միավոր, որից հետո՝ 12 միավոր, այնուհետև երկու անգամ առավոտյան՝ 12 միավոր, երեկոյան՝ 16 միավոր, այնուհետև՝ 18 ED ինսուլին, այնուհետև՝ 20, 25, 30 ED ինսուլին:

Այսօր արդեն նա տառապում է շաքարային ծանր դիաբետով:
Բազմիցս եմ բարձրաձայնել, որ օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են Մ.Գրիգորյանին պահել կալանքի տակ, իսկ վերացական դատողություներով նրան պահելը կալանավայրում անթույլատրելի է: Նման հիվանդություններով և հիվանդությունների նման բացասական դինամիկայով անձին պահելը կալանքի տակ հանցագործություն է, որի պատասխանատուն պետությունն է: Առաջարկում եմ պետական լիազոր մարմնին կրկին դիմել բժշկական կենտրոններին՝ առաջադրելով հետևյալ հարցը. նման ծանր հիվանդություններով մարդը կալանքը կրելով կմահանա՞, թե՞ չի մահանա:
Եթե նորագույն Հայաստանում մարդն արժեք չունի և կոպտորեն խախտվում են նրա հիմնարար իրավունքները, եթե նախաքննությունը, արդարադատությունն ընտրովի է, եթե իրավապաշտպանի բարձրաձայնած խախտումները մնում են օդում կախված, ապա դրա դառը պտուղների քաղողը վաղը լինելու է իշխանությունը՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:

Մեծարգո պարոն Վարչապետ.
Հաշվի առնելով նախընտրական այս օրերի լարված վիճակը՝ ձեռնպահ եմ մնում և չեմ բարձրաձայնում այն կոպտագույն խախտումներն ինչպես դատական իշխանության, այնպես էլ նախաքննական մարմինների, որպեսզի չքաղաքականացվի այս գործը, սակայն ընտրություններից հետո կիրազեկեմ և իրավական հարթության վրա կպայքարեմ դրանց դեմ:
Հայաստանում պետք է արմատախիլ անել և բացառել խտրականությունն ու ընտրովի արդարադատությունը, ինչպես և անմեղության կանխավարկածի խախտումները, առավել ևս, երբ վերջինիս կրողը երկրի բարձրագույն իշխանությունն է»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որ վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}