![](https://panorama.am/news_images/681/2040967_1/58.thumb.jpg)
Հայուհի Լարա Յանը Վրաստանը կներկայացնի Miss Universe -2018 գեղեցկության մրցույթին
Թայլանդում դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք Miss Universe – 2018 գեղեցկության մրցույթին Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը, գրում է «Գրուզիա օնլայնը»։
Լարան Թայլանդ մեկնել է նոյեմբերի 29-ին։ Մոդելը ծնունդով Թելավիվից է, երկար ժամանակ ապրել Ռուսաստանում, ինչից հետո վերադարձել է Վրաստան։
«Մայրս վրացուհի է, հայրս՝ հայ, ով ծնվել և մեծացել է Վրաստանում»,- պատմել է նա։
Մոդելային կարիերան Լարան սկսել է 17 տարեկանում, երբ Ռուսաստանում էր բնակվում։
Մոդելն արդեն իսկ տեսահոլովակ և լուսանկարներ է հրապարակել Թայլանդից, ուր Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակիցների հետ պատրաստվում է մրցույթին։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)