Քաղաքական 18:26 30/11/2018 Հայաստան

Տո Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք. Փաշինյան (լրացված)

18։25
Մենք կարող ենք ժողովրդավարության օրինակ ցույց տալ անգամ ժողովրդավար երկրներին. Նիկոլ Փաշինյան

Նոր Հաճնում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժողովրդավարության սկզբունքներին:

«Մեզ համար ժողովրդավարությունն արժեք է, մենք ունենք արժեքային մեր համակարգը, ժողովրդավարությունը մեր հավատամքն է և որևէ մեկը չպետք է դրսից գա ու մեզ բացատրի, թե ժողովրդավարությունն ինչ է: Մենք ուրիշներին լավ էլ կարող ենք բացատրել, թե ժողովրդավարությունն  ինչ է, որովհետև հայ ժողովուրդն արել է մի բան, որը նրան այդ բարոյական իրավունքը տալիս է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում միշտ լինելու է վստահելի գործընկեր, բայց նաև շփումներում ասում են՝ որևէ մեկը չպետք է գա և Հայաստանին բացատրի, թե ինչն է լավ, ինչը վատ հայ ժողովրդի համար:

«Մեր ժողովուրդն ունի էնքան կամք, էնքան պատմություն, էնքան ինտելեկտուալ և մշակութային պոտենցիալ, որ ինքը իր համար կորոշի՝ ինչն է լավ, ինչը վատ: Մենք այլ տեղերից արժեքներ ներմուծելու անհրաժեշտություն չունենք, մենք հիմա կարող ենք այլ տեղեր արժեքներ արտահանել, այդ թվում՝ ժողովրդավարության օրինակ ցույց տալ ժողովրդավար երկրներին:  Սա մեծախոսություն չէ, այլ այն է, ինչ մեր ժողովուրդը վաստակել է ապրիլ-մայիսին, երբ ամբողջ աշխարհը համակ ուշադրությամբ հետևում էր մեզ և ծափահարում Ձեզ, ՀՀ քաղաքացուն, որը կանգնեց ու հաղթեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Եղվարդ քաղաքի հրապարակում էլ բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ հեղափոխությանը՝ նշելով, որ 2018թ-ի հունվարին ում ասեին՝ ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն է լինելու, կասեին՝ «լավ չե՞ս, ընգեր»:

«Բայց քայլ, քայլ մենք հասկացանք՝  դա այնքան պարզ գործողություն է և արեցինք այնպիսի հեշտությամբ, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել՝ էս ոնց տեղի ունեցավ: Հյուսիսը կասկածում է Արևմուտքին, Արևմուտքը կասկածում է Արևելքին, Արևելքում կասկածում են Հարավին, Հարավում՝ Հյուսիսին, որովհետև տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր, ես ինչ մութ ուժեր են: Այսօր տեղեր կան գրում են՝ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո՛ Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Ասել եմ ու բոլոր տեղերում ասում եմ՝ մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր, մենք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի և Հայաստանում հարց որոշի: Սա ազգային ու անձնական արժանապատվության խնդիր է: Հայ ժողովուրդը առանջորդ ժողովուրդ է և մենք Հայաստանը պետք է դարձնենք առաջնորդող երկիր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

13։36
ՀՀ կառավարությունը ռուսական ընկերության հետ 285-340 մլն դոլարի ներդրումների հուշագիր կստորագրի
«Իմ քայլ» դաշինքի երկրորդ կանգառը Չարենցավանում էր: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Չարենցավանը հիմնադրվել է 1947 թ-ին՝ հայրենադարձության արդյունքում, և դարձել է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը:

«Ըստ էության, այս երկու սիմվոլների վրա կարող ենք կառուցել ապագա Հայաստանի վերաբերյալ մեր պատկերացումները: Եւ մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կոնկրետ արդյունքներ ունենք: Ուզում ենք, որ Հայաստանից արտագաղթը դադարեցվի և տեղի ունենա ներգաղթ: Եւ մեր ծրագրում նշել ենք, որ առաջիկա 20 տարվա ընթացքում պետք է մեր երկրի բնակչության թիվը կրկնապատկվի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր: Ըստ նրա՝ վերջին  25-27 տարիներին երկրի արդյունաբերական կենտրոնները վերածվել են տոնավաճառների, առևտրական տարածքների, սակայն իրենց քաղաքականությունը միտված է լինելու նրան, որ դեռևս չօգտագործված արդյունաբերական տարածքները ծառայեն ըստ նպատակի. «Դրանք պետք է վերստին լցվեն աղմուկով, աշխատողներով ու ուրախ-երջանիկ մարդկանցով»:

Ներկայացնելով ներդրումային ծրագրերը՝ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այսօր ՀՀ կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ 285-340 մլն դոլարի  ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։ Արդյունքում՝ ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։

Ըստ Փաշինյանի՝ նախագծման աշխատանքները սկսվելու են 2019 թ-ին, իսկ 2022թ-ի՝ կգործարկվի: Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի: 

12։36
Փաշինյանը՝ կառավարության ձեռքբերումների մասին
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի հինգերորդ  օրը այցելել են Կոտայքի  մարզ: Նրանք  քարոզարշավը սկսել են  Հրազդան քաղաքից, հետո  կլինեն Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն և Աբովյան քաղաքներում:

Հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին հաղթել է և մեծագույն առաքելությունը քաղաքացու հաղթանակը մշտական դարձնելն է. «Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլևս երբեք Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում օտարված չի զգալու, այլևս երբեք ՀՀ քաղաքացու «վրայով  ավտոներ չեն քշելու», լկտիություն չի լինելու, և սանտիմեր առ սանտիմետր, քառակուսի առ քառակուսի մետր Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելու ենք և դարձնելու ենք հզոր ու երջանիկ երկիր»:

Նա նշեց, որ այսօր շատ են խոսում այն մասին, թե ինչ է փոխվել երկրում և թվարկեց այն ձեռքբերումները, որ կան Հայաստանում հեղափոխությունից հետո։

«Համապատասխանաբար՝ 20 և 10 դրամով էժանացել է  գազի և էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով խմբերի համար,  ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի՝ խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, բայց նախատեսվում էր, որ դեկտեմբերին պետք է թանկանար և մինչև 2024 թ-ը չի թանկանա:  Բարձրացվել է 209 հազար քաղաքացու աշխատավարձ, ևս 200 հազար հոգու աշխատավարձ կբարձրանա  2019 թ-ինը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ հունվարի 1-ից  85 հազար  քաղաքացու կենսաթոշակի ու նպաստի նվազագույն չափը կավելանա,  կնվազեն «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրի հիպոթեքային վարկի տոկոսները, բարձրացել են անշարժ գույքի գները, ինչը նշանակում է, որ շուկան աշխուժացել է, երկրորդ երեխայի ծննդի համար նպաստը կրկնապատկվել է, 38 000-ով ավելացվել է գրանցված աշխատողների թիվը, ինչը նշանակում է, որ 38 000 աշխատող ստվերից վերադարձվել է լեգալ դաշտ:

«Վերացվել են տնտեսական մենաշնորհները, քրեակատարողական հիմնարկներում լուծվել է գերծանրաբեռնվածության խնդիրը, երթևեկության կանոնների համաներում է եղել, որի ընթացքում 13 միլիարդ դրամ ներվել է մարդկանց, սրտի ստենդավորման գները նվազել են 250 հազար դրամով: 2019 թվականից 200 հազար  քաղաքացի առողջապահությունից կօգտվի սոցիալական ապահովության չափանիշներով, այսինքն՝ անվճար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գրեթե վերացել է կոռուպցիան, երկրում ընտրությունները չեն կեղծվում, քաղբանտարկյալներ չկան,  60 տոկոսով վերանայվել է ճանապարհաշինությունը, հանրության առջև բացվել են Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի դարպասները,  Բաղրամյան 26-ը նորից ՀՀ նախագահի նստավայրն է, Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են «ջարդուփշուր» անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը:

Նաև նշեց, որ ունենք ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն,  7 ամիսների ընթացքում 7 միլիարդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել և հիմա շարունակվում են:

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է աննախադեպ աստիճանի և հակառակորդի կրակոցներից զոհվածների թիվը աննախադեպ է նախորդ տարիների համեմատ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս ընթացքում բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը:

Անդրադառնալով իրավական ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր քննչական մարմինները գործում են անկաշկանդ,  իսկ առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն. «Կարելի է այս ցանկը շարունակել: Բոլոր այն խնդիրները, որ մեր կառավարության առաջ դրված են եղել, լուծվել են»,- ասաց նա՝ հավելելով, որ, այսօր իշխանությունն ամբողջությամբ վերադարձվել է ժողովրդին. «Հիմա խնդրում ենք ձեզ այս ընտրություններում մեր դատը անել: Մենք հանձնված ենք ժողովրդի դատին, ժողովուրդը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, որ մենք ղեկավարենք ՀՀ-ի կառավարումն իր անունից: Ես համոզված եմ, որ մենք կլինենք արդյունավետ կառավարություն: Բայց մարդ ես և որ պահին կորոշեք, որ չեք ուզում, որ մենք լինենք կառավարություն, մենք ձեր քվեն չենք կեղծելու և լուռ կհեռանանք, իշխանությունը  կզիջենք այն քաղաքական ուժին, որը կարժանանա ձեր վստահությանը: Մենք ուզում ենք, որ Հայաստանի քաղաքացին զգա իր հզորությունն ու ուժը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}