Հասարակություն 12:45 01/12/2018 Հայաստան

Հայաստանում 766 հազար մարդ աղքատ է. զեկույց

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույց, որի համաձայն՝  2017 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ 2016 թվականի համեմատ արձանագրելով աղքատության մակարդակի նվազում 3.7 տոկոսային կետով: Սա նշանակում է, որ երկրի բնակչության ամեն չորրորդը ամսական 41 612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել:

Ըստ զեկույցի՝ աղքատության մակարդակը 2017թ.-ին առաջին անգամ նվազել է 2008թ.-ի աղքատության մակարդակի համեմատ (27.6%)`1.9 տոկոսային կետով:

Միաժամանակ նշվում է, որ 25.7% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.4 %-ը ծայրահեղ աղքատ է, 9.2%-ը` չափավոր աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), իսկ Հայաստանի դեպքում՝ սպառումը մնացած 15.1%-ը՝ ուղղակի աղքատ է: 2017թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 766 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 316 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 42 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ, ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է, սակայն չափավոր աղքատների թվաքանակն աճել է ի հաշիվ այն ծայրահեղ աղքատների, որոնք անցել են չափավոր աղքատների շարքը:

«2017 թ-ին չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց, ծայրահեղ աղքատության մակարդակն էլ կազմել է 1.4%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց: Այսպիսով, 2017թ.-ին ընդհանուր աղքատության մակարդակը ավելի ցածր է 2008 թվականի նախաֆինանսական ճգնաժամի մակարդակից 1.9 տոկոսային կետով, չափավոր աղքատների թիվը նվազել է 2.0 տոկոսային կետով , իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.2 տոկոսային կետով»,- նշված է զեկույցում:

Զեկույցի համաձայն, 2008-2017թթ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակի անկումը քաղաքային բնակավայրերում կազմել է 0.7 տոկոսային կետ, իսկ գյուղական բնակավայրերում աճը կազմել է 0.7 տոկոսային կետ: Ըստ տարածաշրջանների ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է Երևանում (1.0%), իսկ ամենաբարձրն է՝ գյուղական բնակավայրերում (1.9%): 2017թ.-ին ծայրահեղ աղքատությունը Երևանում (1.0%) զիջել է 2008թ.-ի մակարդակին՝ 1.1%, իսկ Երևանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում` ծայրահեղ աղքատության մակարդակն ավելի քան կրկնակի զիջել է 2008թ.-ի մակարդակը, սակայն գյուղական բնակավայրերում այն աճել է 0.7 տոկոսային կետով: Ծայրահեղ աղքատ բնակչության մեծամասնությունը (59,7%) ՝ քաղաքաբնակներ են:

Զեկույցում աղքատության մակարդակը ներկայացվում է նաև մարզերի կտրվածքով և 2017թ-ին աղքատության մակարդակները տարբերվում են ըստ մարզերի և Երևանի: Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 44%-ը:

2017թ.-ին աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008թ.-ի ցուցանիշներին քաղաք Երևանում, Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում: Նույն ժամանակաշրջանում աղքատության մակարդակի ցուցանիշները նվազել են 2008թ.-ի ցուցանիշների համեմատ, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Նշված ժամանակահատվածում նվազել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ Երևանում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակն աճել է Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: 2017 և 2008 թթ.-ին Արարատի մարզում ծայրահեղ աղքատության մակարդակը նույնն է մնացել:

Վերլուծվել է նաև տնտեսական աճի ազդեցությունը աղքատության ցուցանիշների վրա: Վերջին տարիներին՝ 2012-2017 թվականներին տնտեսական աճը որոշ դրական ազդեցություն է ունեցել երկրի աղքատության մակարդակի վրա: Ազգային վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ 2013-2017թթ.-ին արձանագրված տնտեսական աճը նախադրյալներ է ստեղծել կենսապայմանների բարելավման և աղքատության մակարդակի կրճատման համար:

2012թ.-ի համեմատ ՀՆԱ ցուցանիշը աճել է 18.96%-ով, իսկ աղքատության մակարդակը նվազել է 20.7%- ով, ինչի արդյունքում 2013-2017թթ.-ին գրանցվել է ՀՆԱ-ի նկատմամբ աղքատության էլաստիկության բացասական գնահատական: 2017թ.-ին 2012թ-ի նկատմամբ տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսային կետ աղքատության ընդհանուր մակարդակն իջեցրել է 1.09%-ային կետով:

Զեկույցում նաև նշվում է, որ բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ:

Այսպիսով,  Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն  ունեն աղքատության 1.9 անգամ ավելի բարձր ռիսկ (49.6%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (25.7%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ, օրինակ` մեկ երեխա կամ երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների համեմատ` համապատասխանաբար՝ 1.6 և 1.5 անգամ:

Այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից, աղքատության ռիսկը 1.6 անգամ ավելի բարձր է, քան հանրապետական միջին ռիսկն է (40.7% և 25.7%, համապատասխանաբար):

Ըստ զեկույցի՝ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է: Այսպիսով, բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.8 անգամ ցածր է 16-ից բարձր տարիքի բնակչության միջին հանրապետական աղքատության մակարդակից, և համապատասխան 2.4 և 2.5 անգամ ցածր, քան տարրական և ցածր, ինչպես նաև թերի միջնակարգ կրթություն ունեցողների աղքատության մակարդակից: Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում այլ կրթության մակարդակ ունեցողների համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է, ինչպես 2017թ.-ին, այնպես էլ 2008թ.-ին:

Աղքատության վրա ազդող կարևորագույն գործոններից է մասնակցությունն աշխատանքի շուկայում: Հատկապես աշխատանքի բացակայության պարագայում մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը: Դրա վկայությունն է այն, որ աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 2017թ.-ին կազմել է 28.0%, որը 3.1%-ային կետով բարձր է միջին հանրապետական մակարդակից 15-75 տարիքի բնակչության համար: Նույն ժամանակահատվածում աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.6%` միջին հանրապետական մակարդակին գերազանցելով 1.9 անգամ:

Զեկույցում նաև նշվում է, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 65.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}