Պետդեպը հայտարարել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության մասին
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե ռուսական կողմը իբր միջամտում է Ուկրաինայի տարածքում ընտրություններին։ Այս մասին հայտնում է gazeta-ն։
Աղբյուրի հաղորդմամբ, ամերիկյան կողմը Ուկրաինային աջակցություն է ցուցաբերում, այդ թվում նաև կիբերանվտանգության ոլորտում։
«Մենք տեսնում ենք Ուկրաինայում ընտրություններին ռուսական միջամտության զգալի աճ»,-ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ պետդեպարտամենտը Ռուսաստանին խոստացել էր «ցավ և հետևանքներ»՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախման արդյունքում ուկրաինացի նավաստիների ձերբակալման ու ռազմական նավերի առգրավվման համար։
Հարակից հրապարակումներ`
- Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին տեղափոխում են Մոսկվայի կալանքի կենտրոններ
- Թրամփին «դուր չի եկել» Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերի բռնագրավումը