Քաղաքական 10:32 05/12/2018 Արցախ

Արցախի ԱԳՆ. Արցախը բազմիցս հայտարարել է, որ չի վարում բանակացություններ՝ Ասկերովին և Գուլիևին փոխանակելու շուրջ

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը Tert.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հնչող առաջարկները` փոխանակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքցիների հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ 

Ներկայացնելով ԱԳ նախարարության դիրքորոշումը, Արտակ Ներսիսյանը նշել է.
«Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ և ո՛չ էլ ռազմագերիներ։

Միևնույն ժամանակ, ըստ մեր տվյալների, Ադրբեջանում պահվում են երեք հայ պատանդներ, ովքեր ադրբեջանական կողմից գերեվարվել են վերջին տարիներին։ Նրանք Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ Ավելին, նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, և Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև  «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է։

Ադրբեջանական կողմի շարժառիթներն ակնհայտ են. Բաքուն փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների և Ադրբեջանում պահվող գերիների միջև, որպեսզի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ առաջարկը ներկայացվի որպես մարդասիրական քայլ։ Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաև, վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետևաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակացություններ՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ Ավելին, նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ  սեփական քաղաքական նպատակների։

Որպես մարդասիրական ժեստ` Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն՝ առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ, ի ցույց կդնեին մարդասիրական քայլեր իրականացնելու այդ երկրի պատրաստակամությունը, ինչպես նաև Բաքվից հնչող հայտարարությունների լրջությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Նրանք առանձնազրույց են ունեցել։
Աղբյուր` Panorama.am
12:21
Գուրգեն Մահարու փողոցում ՃՏՊ-ից տուժած կա
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի թիվ 150 տան մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը
Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովում  Brexit-ի վերաբերյալ հայտարարության հրապարակումից  հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լքել է...
Աղբյուր` Panorama.am
11:49
Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ
Տորոնտոյի իշխանությունը մետրոյի կայարաններից մեկից մարդկանց տարհանել են։
Աղբյուր` Panorama.am
11:38
ՊԵԿ. Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատան աշխատանքային ժամերը կավելանան
2018 թվականին Հայաստան է ներկրվել 62,5 հազար ավտոմեքենա
Աղբյուր` Panorama.am
11:33
Դեսպանատուն. Լարսում կա ձնահոսքի վտանգ
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից և ձնահոսքի վտանգից ելնելով, Վերին Լարս տանող...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Արսենալ»-«Ղարաբախ» խաղին Արցախի դրոշով հայ երկրպագուն ներխուժել է խաղադաշտ
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի  «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իվետա Տոնոյան. Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղակատվությանը, ըստ որի Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
10:49
ՏՄՊՊՀ-ը քննում է դեղագործական ընկերությունների գործը
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում բողոք  է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը՝ ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս
Կենդանաբանական այգի այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է բեզոարյան այծի անկման պատճառներից։ Նրան հայտնել են՝ կենդանին նախ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Արհեստական ինտելեկտ ներկայացված ռոբոտը պարզվել է ռոբոտի հագուստով մարդ է
Russia-24 հեռուստատեսությամբ ռոբոտաշինությանը նվիրված երիտասարդական ֆորումի ժամանակ ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արհեստական ինտելեկտ Բորիս...
Աղբյուր` Panorama.am
10:14
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան,...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի ազատման պաշտոնական հրամանը երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել
«Իրատես» թերթը գրում է. «Ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բկ-ն ֆիննախի սև ցուցակում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալով ավելի բարդ են դասավորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները․ 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել
«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ստրասբուրգի ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից
Նախօրեի երեկոյան Ստրասբուրգի ահաբեկիչ Շերիֆ Չեկատը սպանվել է։ Այս լուրը հաստատել է ոստիկանությունը։ Հաղորդվում է, որ Չեկատին ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը
«Դուք կտեսնեք այն ոչ վաղը, ոչ հաջորդ շաբաթ, բայց դուք կստանաք «Սառույցի և կրակի երգի» ավարտը»։
Աղբյուր` Panorama.am
20:37
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից կատարված հատուցումները հատել են 771 մլն. դրամը
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:...
Աղբյուր` Panorama.am
20:33
Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը
Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը: ԵՊԲՀ լրատվական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կին գլխավոր հերոսները վարձույթում առաջ են անցել տղամարդկանցից
Դիտարկվել է 2014 թվականի հունվարից մինչև 2017 թվականի դեկտեմբեր համաշխարհային վարձույթում ամենաշատ գումար հավաքած 350 ֆիլմ։ ​
Աղբյուր` Panorama.am
20:25
Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երևանում հնարավոր է թաց ձյուն
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}