Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, բեռնատարների համար լեռնանցքը դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուրը հայտնում է նաև, որ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրված միջոցների շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը։։
Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործում՝ սառը վերամշակման եղանակով, ինչի վրա էլ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։
Իրականացվել են նաև կողնակների, իջատեղերի, մուտքերի կառուցման, ճանապարհային նշանների, արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման աշխատանքներ, կատարվել են գծանշումներ։