Թուրքիայի նախարարը նշել է, որ երկու տարում վնասազերծել էն 732 «քուրդ ահաբեկչի»
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրքական «CNN Türk» հեռուստաալիքի եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։
Սոյլուն հատկապես գոհունակություն է հայտնել կիբեռ հանցագործությունների դեմ պայքարի արդյունքներից՝ ներկայացնելով, թե իրենց ինչպես է հաջողվում բացահայտել սոցցանցերի օգտատերերի կապը թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող «Գյուլենական կառույցի» (FETÖ) հետ։
Անդրադառնալով ներքին անվտանգության խնդիրներին՝ նախարարն ընդգծել է դարձյալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ պայքարում իրենց արձանագրած հաջողությունները։
Ըստ Սոյլուի բարձրաձայնած տվյալների՝ վերջին երկու տարվա ընթացքում օդուժի աջակցությամբ միայն Թուրքիայի տարածքում վնասազերծվել է 732 քուրդ գրոհային, որոնց նա անվանել է ահաբեկիչ։ Սուլեյման Սոյլուն այդ գործընթացում կարևորել է հատկապես անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և ռազմական օդանավների դերը, որոնք առավելություն են ապահովում քուրդ գրոհայինների դեմ մարտերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ