Քաղաքական 14:44 06/12/2018 Հայաստան

Բաբլոյան. Պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը

Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր խոսքում կարևորել է միջոցառման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին, Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեին այս պլատֆորմը նախաձեռնելու, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ խորհրդարանների կարողությունները հզորացնելուն ուղված ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Բաբլոյանն իր ելույթում նշել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և ձեր պետությունների խորհրդարանների աշխատակազմերի միջև ստեղծվել է համագործակցության լայն շրջանակ:

Խորհրդարանը, ինչպես գիտեք, ժողովրդավարության գլխավոր ինստիտուտներից է, որի աշխատանքն անհնար կլինի առանց խորհրդարանի գործունեությունն ապահովող աշխատակազմի: Բացի դա, խորհրդարանի աշխատակազմը կարևոր դեր ունի օրենսդիր մարմնի շարունակական և հետևողական աշխատանքի ապահովման գործում և պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը:

Պատգամավորները մշտապես փոփոխվում են, գալիս են նորերը, որոնց մի մասը՝ առաջին անգամ: Նրանց հիմնական հենարանը պետք է դառնա հենց աշխատակազմը: Նորընտիր պատգամավորը, սկսելով օրենսդիր գործունեությունը, պետք է վստահ լինի, որ խորհրդարանում ունի այնպիսի աջակցություն, որը կապահովի իր հիմնական գործունեությունը: Աշխատակազմի դերն ու նշանակությունը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Մենք՝ պատգամավորներս, ընտրվելուց հետո մեր պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում հենվում ենք հենց աշխատակազմի վրա, իսկ որքան բարձր է աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, այնքան քիչ են մեր աշխատանքային հոգսերը:

Հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն այդքան բարձր գնահատեց ինչպես աշխատակազմերի գործառույթները, այնպես էլ գլխավոր քարտուղարների՝ խորհրդարանների աշխատակազմերը ղեկավարելու ու զարգացնելու պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին, ինչը ենթադրում է խորհրդարանի դերի, լիազորությունների և պարտականությունների էական ավելացում: Զգալիորեն փոփոխվեցին խորհրդարանի գործառույթները, դրանցում ավելացավ կառավարության նկատմամբ վերահսկողության գործառույթը, իսկ այդպիսի կարևոր ֆունկցիան անհնար կլինի իրականացնել առանց արհեստավարժ աշխատակազմի:

Այս համատեքստում մենք սկսել և հաջողությամբ շարունակում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացումը, որն ուղեկցվեց աշխատակազմում գործառույթների հստակեցմամբ, նոր պարտավորությունների սահմանմամբ և կառուցվածքային բարեփոխումներով: Այդ բարեփոխումների շրջանակում ամենամեծ ծրագիրը, իմ կարծիքով, Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն է: Մեր նպատակն է ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովում, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած բնագավառում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Այս ուղղությամբ աշխատանքները, իհարկե, կշարունակվեն:

Ստանձնելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ հենց առաջին օրվանից խորացրել եմ ԱԺ նախագահ և աշխատակազմ աշխատանքային հարաբերությունները և ամենևին պատահական չէր, որ հրաժարվեցի Ազգային ժողովի նախագահի համար նախատեսված շուրջ 25 խորհրդականների, օգնականների ու ռեֆերենտների 80 տոկոսից: Համոզված էի, որ Ազգային ժողովի աշխատակազմն ամբողջությամբ բավարար է աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Հիմա հպարտությամբ փաստում եմ, որ համոզմունքս ճիշտ էր և անցնող ժամանակահատվածում կատարված հսկայական աշխատանքն էլ դրա ապացույցն է:

Խորհրդարանների հարգարժան գլխավոր քարտուղարներ, ավարտելով խոսքս՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ մշտապես կանգնած եք մեր՝ օրենսդիրներիս թիկունքին և ապահովում եք մեր գործունեության արդյունավետությունը:

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում` Մայիսի 23-24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Դեսպանությունից մանրամասներ են հայտնել ավտոբուսի վթարից տուժածների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է. «Ինչպես տեղեկացնում են Իտալիայում ՀՀ Դեսպանությունից,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Չեմ բողոքարկելու. Սանասարյան
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է....
Աղբյուր` Panorama.am
20:20
Վաղը սպասվող պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ սույն թվականի մայիսի 27-ին ժամը 16:00-ին...
Աղբյուր` Panorama.am
20:11
Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու ընդունելության համար ցանկից դուրս տվյալներ
Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը ցերեկը Մարտունիում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված մայիսի 23-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:49
Նոբելյան մրցանակի դափնեկիրը տպավորված է Հայաստանում ջերմ հյուրընկալությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:26
Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը
Հինգ աղբատար նոր մեքենաները սկսել են աղբը հավաքումը մայրաքաղաքի վարչական շրջաններից
Աղբյուր` Panorama.am
19:11
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Յագլանդի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գազարը թանկ է, հարկավոր չէ
Տևական ժամանակ է՝ գազարը խանութներում վաճառվում է 400-450 դրամ։  Քաղաքացիները չեն հիշում, մեկ էլ երբ է գազարն այդքան թանկ եղել։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով Գառնիկ Բադալյանը  նշանակվել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ես պարզապես սպասում էի իդեալական կնոջ. Տարանտինո
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն Կաննի կինոփառատոնում ներկայացնելով իր նոր ֆիլմը՝  «Մի անգամ…Հոլիվուդում»,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ անցկացնելու համաձայնություն չի տվել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ այսօր արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը: ԱԺ լրատվության և հանրության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Red Wings-ի ինքնաթիռով Մոսկվա հասած քաղաքացիները դեռ ուշքի չեն գալիս
Մայիսի 18-ին՝ շաբաթ օրը ռուսական Red Wings ընկերության WZ 324 չվերթի ինքնաթիռի ուղևորները մինչև այսօր չեն մոռանում կատարվածը։ Ավելի քան մեկ ժամ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արսեն Կարապետյան. Քանի մշակույթի նախարարությունը մեզ չի տալիս մշակութային հուշարձանների նոր ցուցակ, մենք նախաձեռնենք
Երևանի ավագանու նիստում հաստատվեց Նոր Նորք վարչական շրջանի տարածքի գոտևորման նախագիծը։
Աղբյուր` Panorama.am
17:52
«Ամեն մարդ վերցնում է ու ընդօրինակում ու հասկանում է այնքան, որքանին ինքը պատրաստ է»
- Մովսես ջան, (Մովսես Գասպարյան, ռեժիսոր, դասախոս) կհիշե՞ս, մի անգամ խոսում էինք այն մասին, որ մարդիկ ագրեսիվ են դարձել։ Դու ասացիր՝ առաջ մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Այն...
Աղբյուր` Panorama.am
17:20
Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը
Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Արմեն Աշոտյան. Ինչպես իշխանական ագիտպրոպը մեկնաբանեց Սվիտալսկու խոսքերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
17:02
Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունները (լրացվում է)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները ինստիտուտի շենքի ներսում բողոքի ակցիա են իրականացնում, բոյկոտում են ռեկտորի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել. դեսպանատուն
Իտալիայում Հայաստանի դեպանությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Երևանի ավագանու նիստ. «Գնացեք «Հայոց պատմություն» կարդացեք»
Քննարկվում էր Երևանի Մովսես Խորենացու փողոցի, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանափոխության հարցը, ավելացնել «սուրբ» բառը։
Աղբյուր` Panorama.am
16:51
Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Այսօր Իտալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Վթարի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացած խորհրդի նիստի ընթացքում կայացել է ռեկտորի ընտրությունը: Panorama.am-ը ԵԹԿՊԻ...
Աղբյուր` Panorama.am
16:25
ԱԱԾ-ն՝ Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից...
Աղբյուր` Panorama.am
16:13
Խոսենք փաստերով. Էլինար Վարդանյան
Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ» «Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Կարեն Քոչարյան. Հո՞ հեքիաթ չէ, ռեալ կյանք ենք ապրում բավականին վտանգավոր շրջանում
«Կարծում եմ՝ չկա Հայաստանում որևէ քաղաքացի, որը հավատում է Հայաստանի դատական համակարգին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց PR...
Աղբյուր` Panorama.am
15:51
Հայկ Ալումյանը մեկ ճիշտ բան կարող է անել՝ գնա անուն փոխի. Հայկ Սարգսյան
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}