Սպորտ 10:30 06/12/2018 Հայաստան

Արմեն Գյուլբուդաղանցը վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիներին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առանձին-առանձին վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիներին, ինչպես նաև անդրադարձել է J խմբի խաղացանկին:

Իտալիայի մասին - Ինչպես արդեն նշել էի, մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելութները վերջին շրջանում, մասնավորապես, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը և Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է: Մենք իտալացիների հետ մրցել ենք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում և կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաև Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և այլն: Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է:

Բոսնիայի և Հերցեգովինայի մասին - Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում և պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում և հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը:

Ֆինլանդիայի հավաքականի մասին - Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի: Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքևում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ:

Հունաստանի հավաքականի մասին - Հույներն Ազգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ միևնույն խմբում և փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը:  Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր:

Լիխտենշտեյնի հավաքականի մասին - Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ:  Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է և հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկրկնել նախորդ անգամվա սխալները:

Ընդհանուր առմամբ, խմբի մասին - Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել,  բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտվնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է և պետք է պայքարել:

Խաղացանկի մասին - Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երևանում՝ մրցելով, օրինակ Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից ևս բողոքելու տեղ չունենք: Շատ կարևոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին: Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճականահության արդյունքում հայտնվել է J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը Սուրբ Հարության տոնն է
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Բիլ Գեյթսի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Microsoft-ի մեկ բաժնետոմսի համար երեկ սահմանվել էր առավելագույնը 123,52 դոլար, շաբաթվա սկզբից այն թանկացել է 2 տոկոսով։
Աղբյուր` Panorama.am
19:38
Այս տոնը յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
19:34
Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա
Հանրապետության տարածքում` Ապրիլի  21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
2019թ.-ին փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն տալով «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման...
Աղբյուր` Panorama.am
19:09
3 միլիոն դոլարով վաճառվում է տիրանոզավրի կմախք
Ցուցանմուշի վաճառքն առաջացրել է Ամերիկայի պալեոնթոլոգիայի միության անդամների վրդովմունքը։
Աղբյուր` Panorama.am
18:47
Համերգ` նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց
Բրիտանացի երգչուհի Ադլելը բաժանվել է ամուսնուց: Այս մասին հայտնում է  Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ապրիլի 22-ին մի քանի տասնյակ բնակավայրեր կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին: Տոմսերի վաճառքի առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մեքսիկայում խնջույքի ժամանակ 13 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մինատիտլան քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ կրակահերթ է արձակվել  անհայտ անձանց կողմից:  Հրաձգություն հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է
Աղբյուր` Panorama.am
17:21
Իջևանի հեռուստակայանից հեռուստաալիքների հեռարձակումը վերականգնվել է
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին` Ժամը 15:15-ից...
Աղբյուր` Panorama.am
17:17
ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արցախում անասնաֆերմայի հրդեհի պատճառով այրվել է 58 խոզ
Ապրիլի 18-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության նյութեր են ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 24-ին ժամը 02:20-ի...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»
«Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնվել է ընդունել այս մրցանակը»։
Աղբյուր` Panorama.am
16:42
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում
Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։
Աղբյուր` Panorama.am
16:29
Արցախի ոստիկանություն. Դայակի կողմից գիշերօթիկի սանին ծեծելու հաղորդումը չի համապատասխանել իրականությանը
Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի՝ 1993թ.ծնված Ռ. Ծ-ի կողմից Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում տրված հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:21
Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստում կքննարկվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա...
Աղբյուր` Panorama.am
16:16
Չինաստանը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ուսումնասիրել Լուսինը
Չինաստանը ցանկանում է Լուսինն ուսումնասիրել Ռուսաստանի հետ միասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
16:00
Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել
Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում: Նա լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախում 9-ամյա եղբորը սպանած տղան կալանավորվել է
Արցախի Նոր Գետաշեն գյուղում 9-ամյա եղբորը սպանած 18-ամյա տղան կալանավորվել է։ Այս մասին հայտնեցին Արցախի ոստիկանությունից։ Կատարած արաքի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ալավերդցին վարչապետի ու նախարարի ուշադրությունը հրավիրում է քաղաքի՝ անմխիթար ճանապարհի վրա
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարել է բնակավայրի՝ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, լուսանկարները հրապարակել ...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում
Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի...
Աղբյուր` Panorama.am
14:28
Երևանի ավագանին կքննարկի Ռոդնինայի անվան դպրոցն անվանափոխելու հարցը
Երևանի գեղասահքի դպրոցը, որը կրում է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն  Իրինա Ռոդնինայի անունը, հնարավոր է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}