Հասարակություն 10:05 06/12/2018 Հայաստան

Երկրաշարժից 30 տարի անց. Մայրն իր արյունով փրկեց դստերը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մարիամը գրեթե երկրաշարժի տարիքին է, ավելի հստակ մի քանի ամիս մեծ, 1988-ի օգոստոսին է ծնվել։ Ամռանը նրա 30-ամյակը մեծ շուքով են նշել, այսօր նա պահանջված մասնագետ է:

Գյումրիում Մարիամը մոր՝ Էմմայի հետ ավելի քան յոթ օր փլատակներում է մնացել, ապրել է մոր արյունով սնվելու արդյունքում։ Նրանց պատմությամբ հետաքրքրվել ու առավել ակտիվ լուսաբանել են արտասահմանյան, ռուսական լրատվամիջոցները։ Էմմա Հակոբյանն աշխատել է Լենինականի թիվ 2 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի, թիվ 32 դպրոցում որպես փոխտնօրեն, «Շիրակ» հեռուստաընկերությունում որպես խմբագիր... Հիմա ընտանիքն ապրում է Երևանում։

Գյումրու Սվետլովի անվան փողոցի թիվ 111 շենքի փլատակներից, որ 3 մուտք ուներ ու հինգհարկանի էր, չորս մարդ էր փրկվել։ Ճոճքի ժամանակ երեխային գրկած 25-ամյա կնոջը չի հաջողվել դուրս փախչել։ Մայր ու դուստր իրար գրկած մնացել են պանելի տակ։

«Մի ոտքս անշարժացած էր, քարի տակ էր մնացել, երեխայի ու պանելի մեջտեղում մի ձեռքս եմ դրել։ Երեխան մնացել էր երկու շապիկով, մի ձեռքս էլ դրել էի թոքերին, որ չմրսի։ Այդ ժամանակ Մարիամը մոտ երեք ու կես ամսական էր։ Դեկտեմբերի 12-ին դարձավ չորս ամսական, դեկտեմբերի 14-ին մեզ փլատակներից հանեցին։ 7 օր 6 ժամ 40 րոպե մնացել ենք պանելների տակ։ Երբ դուրս եկա, մազերս ամբողջությամբ սպիտակած էին»,-Panorama.am-ին պատմեց Էմմա Հակոբյանը։



Փլատակներում գիշերն ու ցերեկը չէին տարբերվում, մութ էր։ Թե ինչքան է մնացել ավիրված տան քարերի տակ, իմացել է ավելի ուշ։ Երեք օր կրծքով կերակրելուց հետո մայրը զգում է, որ երեխան չի հագենում, ջրի պահանջ ունի, բերանը ճպճպացնում է։ Ասում է՝ երկրաշարժի նախօրեին մի ուշագրավ դեպք է պատահել։ Դեկտեմբերի 6-ի երեկոյան, երբ ավարտել էին տան վերանորոգումը, կախում էր վարագույրը, աչքն ընկնում է պահարանի վրա դրված թերթերին, որոշում է դասավորել, անպետքները մի կողմ նետել։

«Ձեռքս ընկավ անգլալեզու մի հին թերթ, որ ուսանողական տարիներին էի  կարդացել։ Այնտեղ գրված էր, որ մարդիկ մեկ ամիս շարունակ ձիու արյունով կարողացել են անմարդաբնակ կղզում ապրել, արյունով լրացնել ջրի պահանջը։ Փլատակներում ես այդ տողերը հիշեցի։ Ի՞նչն էր շատ, ապակին։ Ձեռքս գցեցի, մի կերպ ապակու կտոր վերցրեցի,  մատս ճղեցի։ Դա նաև բնազդաբար, մեխանիկորեն արված քայլ էր, մտածում էի միայն երեխային փրկելու մասին։ Ես ոչ մի հերոսություն չեմ արել, ընդամենը փրկել եմ իմ երեխային, ցանկացած մայր այդպես կվարվի»,-տեղի ունեցածը հիշում ու գնահատում է տիկին Էմման։



Տիկին Էմման ցույց է տալիս, թե որ մատն էր կտրել։

Պատահածից 30 տարի անց հոգեբանական խնդիրը հաղթահարել չի ստացվում։
«Եթե ես այդ պահին ջուր ուզեմ ու չլինի, չկարողանամ խմել, կխելագարվեմ։ Ինձ թվում է, որ էլ ջուր չի լինելու, ես ծարավից կմահանամ»,-պատմում է նա։

Փոքրիկ անցքով աղջնակին փլատակներից դուրս բերելուց հետո տեղափոխում են Երևան հիվանդանոց։ Բժիշկները կատարվածը հրաշք են որակում, մոր գրկում ապաստանած երեխայի վրա որևէ քերծվածք չի եղել։ Վեց ժամ հետո միայն կարողացել են մորը փրկել, կրկին  հրաշքով ջարդված պանելը չի ընկել տիկին Էմմայի գլխին։



1989 թվականի փետրվարին Վազգեն Ա-ն  Էմմա Հակոբյանին  որդու և դստեր հետ հրավիրել է Վեհարան։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիլվա Կապուտիկյանն իր թոռնուհու հետ։

Խաչատրյանների ընտանիքում մինչ Մարիամի լույս աշխարհ գալը, մահացել էր նրանց  ավագ դուստրը։ Ծնվելուց օրեր անց մահացել էր նաև Մարիամի երկվորյակ եղբայրը։
«Ամբողջ կյանքում երազել էի աղջիկ ունենալ։ Երկվորյակ ծնվեց։ Աղջիկս՝ Մարիամը շատ ծանր վիճակում էր, նրան ապրելու հույս չէին տալիս։ Եղբայրը, որ ավելի առողջ էր ու ավել քաշով, մահացավ, Մարիամն ապրեց։ Պետք է ապրեր»,- ասում է նա։

Ընտանիքի ավագ որդին, որ 88-ին վեց տարեկան էր, աղետի պահին եղել է մանկապարտեզում։ Աշխատավայրում գտնվող հայրն առաջին հերթին որդու մոտ է շտապել, տեսել է մանկապարտեզի շենքը կանգուն է։ Երեխային վերցրել է, տուն շտապել։ Տունը չկար։



Դժվարությունների միջով անցած կինը բոլորին ու հատկապես կանանց, մայրերին հորդորում է չնահանջել, երեխաներից չհրաժարվել որևէ պարագայում։

«Երեխայի հետ մոր կապը երբեք չպետք է խզվի։ Պետք է գիտակցել, որ ամեն վիճակից ելք կա։ Երբեք չպետք է հուսահատվել, պետք է համբերատար լինել։ Լավատեսություն է պետք»,-նշում է նա։

Գյումրեցի կնոջը  մտահոգում է քաղաքի այսօրվա վիճակը, 30 տարի անց քաղաքում բազմաթիվ տնակներ կան, աղքատությունը մեծ է, արդեն երրորդ սերունդն է ամուսնանում այդ պայմաններում.

«Ես շատ կուզեի վերադառնալ Գյումրի։ Ամենակարևորը չկա, աշխատանք չկա։ Չնայած հիմա Երևանում են իմ տղան, հարսը, թոռնիկները։ Նրանցից հեռու էլ չեմ կարող ապրել»։

Տիկին Էմման նեղացած է նախկին իշխանություններից, իր ընտանիքի անդամները բարձր ընդունելությունների են արժանացել  տարբեր երկրներում, ասում է՝ Ֆրանսիայում իրենց թոշակ ու բնակարան են առաջարկել, հրաժարվել են։ Այստեղ բարձրագույն կրթությամբ մոր և դստեր համար աշխատանք էին խնդրել, իշխանության ներկայացուցիչներին ուղղված նամակներն անպատասխան են մնացել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում
15:19 27/03/2024

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}