Հասարակություն 14:25 06/12/2018 Հայաստան

Խաղաղություն դարձած զինադադար

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի երկրորդ մասն  անվանված է «Ղարաբաղ», և 180 էջերում ներկայացված  են 1987-1996   թվականների  իրադարձությունները: Միայն բովանդակությանը նայելով կարելի է պատկերացնել շարադրանքի ընդգրկումը:

Գլուխ 5. Ազատագրական պայքարի սկիզբը  (Ստորագրահավաք  Հայաստանին միանալու համար: Խաղաղ հավաքներ: Դիմակայություն:   Սուգայիթ: )
Գլուխ 6. Պատերազմի սահմանագծին  (Պատրանքների ավարտը:  Արկադի Վոլսկին և նրա կոմիտեն:  ՛՛Միացում՛՛:  Անվտանգությունը հարցականի տակ: )
Գլուխ  7. Պարտիզանական պատերազմ  (Պատժիչները:  Բարեկամներ և թշնամիներ:  ՛՛Օղակ՛՛ գործողությունը:)
Գլուխ 8 . Էյֆորիայի և հուսահատության միջև  (Միջնորդներ: Հանրաքվե: Խորհրդային զորքերի դուրսբերումը: Կյանքը ռմբակոծությունների տակ: Խորհրդարանական ընտրություններ:  Ինքնապաշտպանության կոմիտե:  Խոջալուի գրոհը: Եղբայրս:  Շուշիի գրավումը:  Շրջափակման ճեղքումը:  Կորցնում ենք Ղարաբաղը :)
Գլուխ 9. Բեկում պատերազմի ընթացքում (Պաշտպանության Պետական կոմիտեի ստեղծումը: Առաջին հաջողությունները: Քելբաջար: Աղդամ: Գաղտնի  հանդիպում Հեյդար Ալիևի հետ: Ապարդյուն բանակցություններ: Վլադիմիր Կազիմիրով: Պրիմակովը և գերիների փոխանակումը: Արկադի Ղուկասյան: Խաղաղություն դարձած զինադադար:)
Գլուխ  10. Պատերազմից դեպի խաղաղ շինարարություն:

Շատ արցախցիներ, եթե ոչ բոլորը,  գիրքը կարդալով՝ կվերապրեն 1987-ի աշնան խանդավառությունը, երբ հավատալով «պերեստրոյկայի» կարգախոսներին՝ Հայաստանին միավորվելու խնդրանքով տասնյակ հազարավոր ստորագրություններով նամակներ ուղարկեցին  Մոսկվա,  և թե ինչպես սումգայիթյան  ողբերգությունը մեկ օրում ոչնչացրեց այդ հույսերը: Կվերապրեն մտերիմների կորուստները, ավերված բնակավայրերի ցավը,  ռմբակոծությունների սարսափը, ինչպես նաև տեղային նշանակության  և ռազմավարական հզոր հաղթանակների բերկրանքը,  սեփական պետության կայացման դժվարին ու միասնական ուղին:

Շատերն իրենց կգտնեն այս  էջերում:  Այն տարիներին թերթերից ու նորություններից, այսօր  արդեն կյանքից ու պատմությունից  մեզ ծանոթ Արցախյան ազատամարտում  կարևոր  դերակատարություն ունեցած գրեթե բոլոր մարդկանց ենք հանդիպում գրքի  այս էջերում...

«Սերժ Սարգսյանն արդեն վաղուց էր համակարգում ջոկատների գործողությունները,  իսկ հիմա պաշտոնապես նրան հանձնվեց Ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնը : Սամվել Բաբայանի կամային որակները ինքնաբերաբաբար նրան դարձրեցին ամենաազդեցիկ հրամանատարը: Հայաստանում այդպիսի ազդեցիկ դեմք, անկասկած,   արդեն դարձել էր Վազգեն Սարգսյանը:  Այդ ժամանակ, Շուշիի գրոհից առաջ ,գործողության ընդհանուր ղեկավարումը վստահվեց պրոֆեսիանալ զինվորական Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին, ով արդեն մի քանի ամիս գտնվում էր Ղարաբաղում»: (Մաս 2, գլուխ 8): 

Այսպիսի բազմաթիվ էջեր կան՝ մի քանի տասնյակ հայտնի ու անհայտ  անձանց անուններով... ընդ որում, մի շատ հետաքրքիր նրբություն կա՝ հիմնականում դրական շեշտադրմամբ: Եվ որ շատ ավելի  կարևոր է՝ մարդիկ ներկայացված են տվյալ ժամանակահատվածում ունեցած  դերակատարությամբ ու հեղինակությամբ.  հետին թվով սրբագրումներ չկան, որևէ մեկի գնահատականը չի տրվում հետպատերազմական շրջանի փոխհարաբերությունների տեսանկյունից  (հետագան ներկայացված է գրքի երրորդ՝ «Հայաստան» մասում):

Իմ կարծիքով, սա հարգանքի մեծագույն դրսևորում է անհավասար պատերազմում աներևակայելի հաղթանակ տարած զինակիցների նկատմամբ: Այնքան ֆենոմենալ հաղթանակ,  որ  «Ադրբեջանում համոզված էին, որ մեր կողմից կռվում են ռուսները: Հավանաբար, նրանց գլխում չէր տեղավորվում այն  միտքը, որ փոքրիկ Արցախը կարող է այդպիսի հաջողությամբ  դիմագրավել ռեսուրսներով իրեն մի քանի անգամ գերազանցող երկրի ռազմական հզորությանը:»( Մաս 2, գլուխ 9/:   Մեջբերումը 1993թ. սեպտեմբերի վերջին  Մոսկվայում Վլ. Կազիմիրովի  կազմակեպած Ռ.  Քոչարյանի և Հ.  Ալիևի առաջին հանդիպումը նկարագրող  հատվածից է:  «...Կարևոր էր, որ նա հասկանա՝  կռվում ենք մե՛նք, այլ ոչ թե Ռուսասատանը, և եթե ուզում է պայմանավորվել, ապա պետք են ուղիղ շփումներ: Խոսեցինք նաև զինադադարի  հնարավորությունների մասին: Ինքը՝ Հեյդար Ալիևիչը հավատացած էր,և փորձում էր ինձ համոզել, որ  մեր փոխադարձ հակասությունները  պետք է մենք ինքներս լուծենք, առանց միջնորդների, ովքեր իրենց սեփական շահերն ունեն տարածաշրջանում: Ես ևս գտնում էի, որ ինքներս պետք է պայմանավորվենք,  բայց դժվար է հասնել կայուն ու երկարատև խաղաղության առանց միջնորդների: Պատերազմ սկսելն ավելի  հեշտ է , քան այն ավարտելը. անհրաժեշտ են շատ ռեսուրսներ և միջազգային երաշխիքներ  (Մաս 2, գլուխ 9):  

Ինչ վերաբերում է ազատամարտին Հայաստանի մասնակցությանն ու աջակցությանը, ապա այն ամենուր է. «Այդ ժամանակ մեր ու Հայաստանի միջև առկա էր շատ  ամուր զգացմունքային կապ: Մենք ասես իրար հետ հաղորդակցվող զույգ անոթներ լինեինք. Ղարաբաղում կատարվող ամեն բան անմիջապես իմանում  էին Հայաստանում, իսկ Հայաստանի բոլոր նորությունները միանգամից հասնում էին Ղարաբաղ» (Մաս 2, գլուխ 6):

Անկեղծ ասած, շատ դժվար է խիտ ու գործողություններով հագեցած տեքստից ընտրել և ներկայացնել  առանձին հատվածներ:   Անչափ ազդեցիկ են նկարագրվող բոլոր իրադարձությունները, ընդ որում՝ դրանց  իրականացման անհրաժեշտության պարզաբանմամբ,  բոլոր այն գործոնների ներկայացմամբ, որոնք ստիպել են տվյալ պահին կայացնել այս կամ այն որոշումը: Իսկ որոշումները իրականացնելու ճանապարհին հաճախ հարկ է եղել դիմել ռիսկի, խորամանկության, ու գրեթե միշտ՝ ղարաբաղյան հայտնի համառությանը...

Հետաքրքիր է ԼՂ բանակի ձևավորման ընթացքը.  «1992-ից առաջ մեր բանակում  սկսեցին հայտնվել  պրոֆեսիոնալ զինվորականներ:  ..... Ստացվեց անսովոր համակցություն. Խորհրդային բանակում ժամկետային  ծառայություն անցած ու  պարտիզանական պատերազմում  մարտական փորձ ձեռք բերած մեր մարտիկները և ռազմական գործը սովորած, բայց երբեք նման պայմաններում  չկռված պրոֆեսիոալ զինվորականներ:  Փոխադարձ ազդեցություններով  հետաքրքիր արդյունք ստացվեց. հենց աչքի առաջ մեր տղաները դառնում էին պրոֆեսիոնալ զինվորականներ, իսկ պրոֆեսիոնալ զինվորականները  մի փոքր պարտիզան էին դառնում:   Որոշ ժամանակ անց ամեն ինչ  վերջնականապես խառնվեց, և պրոֆեսինալ-ոչ պրոֆեսիոնալ  բաժանումը վերացավ:  (Մաս 2, գլուխ 8):

Չեմ կարող չանդրադառնալ պատերազմի տարիներին  մարտական ոգին մշտապես արթուն պահելուն միտված հետևյալ  քայլին. «...Շարժման առաջնորդներով  չընդունեցինք որևէ հատուկ որոշում, բայց իրար հետ պայմանավորվեցինք՝ չհանել ընտանիքները:   .........Այսօր ես կարող եմ խոստովանել, որ երեխաներիս, կնոջս ու մորս պատերազմի տարիներին Ղարաբաղում պահելը՝  կյանքումս երբևիցէ ընդունած որոշումներից ամենից ծանրն է եղել: »(Մաս 2, գլուխ 8):  

  Պատկերացնում ես այդ  որոշման իրական ծանրությունը՝ կարդալով օրինակ այս տողերը.  «Պատերազմում երեխաները շուտ են մեծանում: Տասը տարեկան տղաս գնդակոծությունների տակ ջրի էր գնում: ..... Երբեմն ,երբ նա ուրիշ երեխաների հետ ջրի էին գնում, Շուշիից հանկարծակի սկսվում էր գնդակոծությունը:  Ակնթարթորեն կողմնորոշվելով՝ երեխաները շատ արագ թաքստոցներ էին գտնում: Թաքնվում էին, սպասում, և երբ ամեն ինչ լռում էր՝ շարունակում էին ճանապարհը: (Մաս 2, գլուխ 8):

Պատերազմն  իր օրենքներն ունի, որ գիտեն միայն դրա միջով անցած մարդիկ, առավել ևս նրանք, ովքեր համարձակություն են ունենում ստանձնել որոշումներ կայացնելու  պատասխանատվությունը: Նման ընտրություն կատարած  և հաջողության հասած մարդը, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար երբեք  չի կարող գերադասել խոսքը գործին: Ընդհանրապես, «Կյանք և ազատություն» գրքի 2-րդ մասն  այնպիսի զգացողություն է առաջացնում , ասես    կարդում ես   կյանքում  սեփական    առաքելությունը զգացած և այն իրակացրած մարդու խոստովանություն:  Առաջին ՝ «Խաղաղ կյանք» մասում իր «եսի» փնտրտուքներն էին... Երրորդը «Հայաստանն» է: Բայց ամենայն հավանականությամբ կլինի նաև չնախատեսված չորրորդ մասը՝  Արցախի  ազատությունը և Հայաստանի անվտանգությունը ազգի դավաճաններից  փրկելու պայքարը:

Հետաքրիր է, հիշեցի «Գլադիատոր» ֆիլմը, զորավար  Մաքսիմուսին և դավադիր Կոմմադուսին.... ոչինչ չի փոխվում այս աշխարհում, և միշտ  ավելի դաժան է պայքարը յուրայինի դիմակի տակ թաքնված թշնամիների հետ: Բայց միթե  վերջիններս չե՞ն հասկանում, որ պատերազմ  անցածների վախն  առաջին պայթյուններից և առաջին կորուստներից հետո   վերածվում է ամեն ինչ հաղթելու կամքի:

«Ես  հիմա շատ լավ պատկերացնում եմ,  թե ինչ է կատարվում  զինված կոնֆլիկտների գոտիներում:  ..... Կողքից կարող է թվալ, թե նրանք գտնվում են մշտական սարսափի վիճակում: Գուցե իմ զգացողությունները սուբյեկտիվ են, բայց  դա բնավ այդպես չէ:  Մեկ րոպեում չեն լինում լարվածության աճը, ռմբակոծությունների  հաճախականությունը: Կյանքի սովորական ընթացքը վատանում է աստիճանաբար, վտանգը  դառնում է առօրյայի մաս: Մարդիկ ապրում են մշտական տագնապի զգացողությամբ, բայց դա արդեն վա՛խ չէ:» (Մաս 2, գլուխ 8):

Հատկապես «Կյանք և ազատություն» գրքի երկրորդ մասը կարդալուց հետո՝  ևս մեկ անգամ իմ անկեղծ խոնարհումն եմ բերում Արցախյան հաղթանակը կռած բոլոր հայերին...

Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի
Հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
20:18
Խոջիվանքի պանթեոնում կայացել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հիշատակին
Մեծանուն գրողը թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:
Աղբյուր` Panorama.am
20:12
Թուրք ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով
Թուրքիայի Ադանա նահանգի Սարըչամ շրջանի դպրոցներից մեկում ուսուցիչ է ձերբակալվել։ Նա մեղադրվում է արական սեռի աշակերտների նկատմամբ սեռական...
Աղբյուր` Panorama.am
20:02
Արտակ Համբարձումյանը` երրորդ մրցանակակիր
Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցեցին «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ինդոնեզիայում գտել են է ցունամիի զոհերի զանգվածային գերեզման
Ինդոնեզիայում հայտնաբերել են ցունամիի զոհերի զանգվածային թաղում։ Ցունամին եղել է 2014 թվականին Հարավարևելյան Ասիայում։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վանում 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայաստանի մի շարք առաջատար շախմատիստներ կմասնակցեն Աէրոֆլոտ Օփենին
Ռուսաստանի Մոսկվա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտ Օփեն միջազգային խոշոր մրցաշարը, որն անցկացվում է 3 ենթախմբերով: Գլխավոր՝ A...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռուբինյանը և Կոպիրկինը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ թույլ են տրվել չարաշահումներ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
18:51
Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Հովհաննես Թումանյանի ծնդդյան 150-ամյակի առիթով։ «Այսօր մեր մեծ բանաստեղծ Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե «Լիդիան Արմենիան» դիմի արբիտրաժ և հաղթի, «ներդրումներ խրախուսող» կառավարությունից ՀՀ բյուջեի 50%-ի չափով փոխհատուցում կստանա. Ա. Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության՝ երեկ...
Աղբյուր` Panorama.am
18:30
ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
«ԵՊՀ 100-ամյակի կառավարական հանձնաժողով չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը»:
Աղբյուր` Panorama.am
18:14
Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի
Վաղը՝ փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ճապոնիայի ԱԳ նախարար. Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծում իրականացնի
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն ասուլիսում հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն...
Աղբյուր` Panorama.am
17:47
Նազիկ Ավդալյանն օգնում է Արցախի ծանրորդներին
Այս օրերին Արցախի ծանրամարտի ասոցիացիաի հրավերով Արցախի Հանրապետությունում է գտնվում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի և Արագածի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները նախորդ տարի 2.4 տոկոսով նվազել են: ՀՀ վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
16:59
Թումանյանը վերադարձավ թբիլիսյան իր պատշգամբ
Թումանյանի 150-ամյակի առթիվ  թբիլիսյան պատմական պատշգամբը նվեր ունի Վրաստանի Խորհրդարանի մատգամավոր Դաթո Ճիճինաձեից։ Վերջինը Թումանյանի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Ասադի խորհրդական
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեին Շաբան հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության...
Աղբյուր` Panorama.am
16:39
ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու
«Մարտի առաջին կեսին ես պատրաստվում եմ այց կատարել Երևան և Բաքու»,-այսօր  Մոսկվայում հայտարարեց ԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի...
Աղբյուր` Panorama.am
16:15
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Բերնի Սանդերսը հայտարարել է, որ 2020 թվականին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:...
Աղբյուր` Panorama.am
16:08
Մահացել է Կարլ Լագերֆելդը
Մոդելավորողը 85 տարեկան է
Աղբյուր` Panorama.am
15:50
Արմեն Սարգսյանի՝ Ջո Բայդենին ուղղած հարցը ֆիքսել են լրատվամիջոցները
Աշխատանքային այցով Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարճատև հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը կա. Միրզոյան
«Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նիկարագուայում ընդդիմության առաջնորդը 2 դար ազատազրկման է դատապարտվել
Նիկարագուայում դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարո Մայիրենային դատապարտել է 216 տարի և 3 ամսվա  ազատազրկման։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է
13:34 19/02/2019

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}