Քաղաքական 17:10 06/12/2018 Հայաստան

ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,

Թույլ տվեք ողջունել այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին մեր հանդիպման գերազանց կազմակերպման և ավանդական ջերմ ու հյուրընկալ ընդունելության համար, որին մենք արժանացել ենք այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում:

Հարգելի գործընկերներ,

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:

Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում:

Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին:

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:

Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:

Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:
Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը:

Հարգելի գործընկերներ,

Այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար:

Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման և տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների և մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար:
Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին:

Շնորհակալություն ուշադրության համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:14
Իվետա Տոնոյան. Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղակատվությանը, ըստ որի Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
10:49
ՏՄՊՊՀ-ը քննում է դեղագործական ընկերությունների գործը
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում բողոք  է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը՝ ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս
Կենդանաբանական այգի այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է բեզոարյան այծի անկման պատճառներից։ Նրան հայտնել են՝ կենդանին նախ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Արհեստական ինտելեկտ ներկայացված ռոբոտը պարզվել է ռոբոտի հագուստով մարդ է
Russia-24 հեռուստատեսությամբ ռոբոտաշինությանը նվիրված երիտասարդական ֆորումի ժամանակ ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արհեստական ինտելեկտ Բորիս...
Աղբյուր` Panorama.am
10:14
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան,...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի ազատման պաշտոնական հրամանը երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել
«Իրատես» թերթը գրում է. «Ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բկ-ն ֆիննախի սև ցուցակում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալով ավելի բարդ են դասավորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները․ 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել
«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ստրասբուրգի ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից
Նախօրեի երեկոյան Ստրասբուրգի ահաբեկիչ Շերիֆ Չեկատը սպանվել է։ Այս լուրը հաստատել է ոստիկանությունը։ Հաղորդվում է, որ Չեկատին ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը
«Դուք կտեսնեք այն ոչ վաղը, ոչ հաջորդ շաբաթ, բայց դուք կստանաք «Սառույցի և կրակի երգի» ավարտը»։
Աղբյուր` Panorama.am
20:37
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից կատարված հատուցումները հատել են 771 մլն. դրամը
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:...
Աղբյուր` Panorama.am
20:33
Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը
Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը: ԵՊԲՀ լրատվական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կին գլխավոր հերոսները վարձույթում առաջ են անցել տղամարդկանցից
Դիտարկվել է 2014 թվականի հունվարից մինչև 2017 թվականի դեկտեմբեր համաշխարհային վարձույթում ամենաշատ գումար հավաքած 350 ֆիլմ։ ​
Աղբյուր` Panorama.am
20:25
Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երևանում հնարավոր է թաց ձյուն
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանությունը` դեկտեմբերի 17-ին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլն ավարտվեց: «Բավարիան», «Բարսելոնը», «Բորուսիան»,...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵՄ-ն Դոնբասին կրկին օգնություն կտրամադրի
Եվրամիությունը 4 մլն եվրոյի հումանիտար օգնություն է հատկացրել Դոնբասի համար։ «Ռաշա թըդեյ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին պատմել է...
Աղբյուր` Panorama.am
20:02
Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է Ռուսաստանը վախենում
Մոսկվայի վախերի թվում Ուկրաինայի նախագահն առանձնացրել է իր երկրի «միասնականությունը և համերաշխությունը»։
Աղբյուր` Panorama.am
19:53
Սերենա Ուիլյամս. «Դեռ պատրաստ չեմ հրաժարվել թենիսից»
Ամերիկուհի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ երբևէ չէր կարող մտածել այն մասին, թե 37 տարեկանում կշարունակի մասնակցել մրցաշարերի,...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Վիկտոր Ցոյի նամակը՝ ուղղված կնոջը, հանվել է աճուրդի
«Լիտֆոնդ» աճուրդի տունը վաճառքի է հանել «Կինո» լեգենդար խմբի հիմնադիր  Վիկտոր Ցոյի անձնական մի քանի իրեր: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:38
ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները Հայաստանում են
Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}