«Հայաստան» հիմնադրամը նոր թափով կշարունակի անօթևաններին բնակարանով ապագովելու ծրագիրը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը։
«Սիրելի հայրենակիցներ,
1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցավոք, Գյումրիում ավելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:
Երկրաշարժից հետո ի հայտ եկած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում և վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը: Գյումրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետության, մեր բոլորի ցավն են. անմարդակային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում:
Սկսած 2015 թվականից «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին հանձնել ենք հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով և ջեռուցման համակարգով համալրված վիճակում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թվով ընտանիքների, փոխել նրանց կյանքը, փոխել Գյումրի քաղաքի դիմագիծը»։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում աղքատ է ամեն երկրորդ երեխան
- Գյումրի. Հնարավոր աղետի դեպքում ինչպես կաշխատեն փրկարարները
- Մինչև 2020 թ-ի տարեվերջ նախատեսված է լուծել աղետի գոտու 542 ընտանիքի բնակարանային խնդիրը. Ավետիք Էլոյան
- Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում կատարված աշխատանքները
- ԳՅՈՒՄՐՎԱ ԴԻՄԱՊԱՏԿԵՐ. Կիսաքանդ, առանց սանհանգույցի շենքում գոյատևում է քսան ընտանիք, որ հացին «կակա» են ասում
- Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»