Յութուբն ամփոփել է 2018-ը
Յութուբ վիդեոհոսթինգն ամփոփել է 2018-ի արդյունքները՝ ներկայացնելով «YouTube Rewind» սերիայի տեսահոլովակը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, դրանում հավաքված են հայտնի մեմեր, անհատականություններ և տեսահոլովակներ, որոնք անցնող տարվա ընթացքում օգտատերերի կողմից շատ են քննարկվել։
Տեսահոլովակում, մասնավորապես, հիշատակվում է հարավկորեական K-pop երաժշտական ժանրը, հանրահայտ խոհարարական բլոգները, Kiki-չելենջ ֆլեշմոբերը, տիեզերք արձակված Tesla-ի ավտոմեքենան, ֆուտբոլը և ֆեմինիզմը:
Տեսահոլովակն արդեն ունի 18 միլիոնից ավելի դիտում, ավելի քան 700 հազար «լայք», «դիզլայքերի» թիվն անցել է մեկ միլիոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան