Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Վայքի, Հրազդանի, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Կոտայքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ձյան և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝ 20-30 մետր) Վարդենյաց
լեռնանցքը դժվարանցանելի է: Սիսիանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: